Ինչ անել, եթե հագուստը թաց է, սակայն անհրաժեշտ է շտապ չորացնել

Ամառային հագուստը չորանում է շատ արագ, անգամ չենք հասցնում նկատել։ Սակայն նույնիսկ 1-2 ժամը կարող է երկար թվալ, եթե նոր լվացված հագուստը հագնելու անհրաժեշտություն կա։ Մի վհատվեք, եթե հայտնվել եք նման իրավիճակում։ Պատմում ենք, թե ինչպես կարելի է շատ արագ չորացնել իրերը։

Կա մի քանի խորամանկություն, որոնք իսկապես աշխատում են։

 как быстро высушить белье

Սրբիչ

Չորացման պարզ ու արագ եղանակ։ Հագուստը դրեք սրբիչի վրա, որը լավ է կլանում խոնավությունը։ Այնուհետև փաթաթեք այն ու թողեք այդ վիճակում։ Սրբիչն արագ կկլանի հագուստի խոնավությունը, ինչից հետո մի քանի րոպե մաքուր օդին փռելով՝ կկարողանաք հագնել այն։

Սրբիչը կարող եք նաև այլ կերպ օգտագործել․ թաց իրերը սրբիչի հետ միասին գցեք լվացքի մեքենան ու միացրեք քամելու ռեժիմը։ Քամվելու ընթացքում սրբիչը կկլանի խոնավությունը, իսկ իրերը կչորանան։

 сушка махровым полотенцем

Մազերի հարդարիչ

Թաց իրերը չորացնելու ևս մի լավ տարբերակ։ Հարդարիչը պահեք հագուստից քիչ հեռու և չորացրեք։ Անկասկած, լավ կլինի, եթե հագուստը ներսի կողմով դեպի դուրս կախեք և միայն հետո սկսեք չորացնել։

 сушка одежды феном

Արդուկ

Այս դեպքում նորից անհրաժեշտ է թարս կողմով փռել հագուստը, այնուհետև սկսել արդուկել։ Մի շտապեք միացնել արդուկի ամենաբարձր ռեժիմը, այդպես կարող եք վնասել գործվածքը։

 сушка рубашки утюгом

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: