Ինքնախաբեության 8 Տեսակ, Որոնք Մեզ Տանում Են Դեպի Կործանում

«Սուտը, որին մենք հավատում ենք, ծնում է իրականությունը, որում մենք ապրում ենք»

Օլիվեր Հասսենկամպ

Ոչ ոք չի սիրում ստախոս մարդկանց։ Մենք նեղանում և զայրանում ենք, երբ մեզ ստում են, սակայն ընդհանրապես չենք նկատում, թե ինչպես ենք մենք խաբում ինքներս մեզ։

Իսկ ինքնախաբեությունը միայն վնասում է մեզ՝ խանգարելով հասնել մեր նպատակներին և սահմանափակելով։ BlogNews–ը հավաքել է ինքնախաբեության 9 ամենատարածված տեսակները, որպեսզի դուք հասկանաք դրանց բնույթը և կարողանաք դուրս գալ այդ մտավոր թակարդներից։

1. Ես իմ անցյալի զոհն եմ: Դուք ձեր անցյալի զոհը չեք, դուք տուժում եք ներկայի պատճառով։ Ճիշտ է, անցյալում գործած արարքները բնութագրում են մեզ, սակայն չի կարելի խուսափել ներկայի սխալներից՝ անդադար անցյալի մասին մտածելով։ Ձեր անցյալը կհետևի ձեզ այնքան ժամանակ, որքան որ ինքներդ թույլ տաք։

2. Ես շատ ծեր եմ այս բանի համար: Դուք երբեք շատ ծեր չեք։ Կան հազարավոր օրինակներ, որոնք փաստում են, որ մարդիկ կարողանում են հսկայական գործեր անել նույնիսկ պատկառելի տարիքում։ Այդպիսի օրինակներից է Նելսոն Մանդելան, ով նախագահ է դարձել 76 տարեկանում կամ Գնդապետ Սանդերսը, ով ստեղծել է «KFC» ֆասթ-ֆուդ ռեստորանների ցանցը 61 տարեկանում։ Ինչքան շատ եք կասկածում սեփական ուժերին, այնքան ավելի շատ ուժ և ժամանակ եք կորցնում և այնքան ավելի հեռանում եք ձեր երազանքներից։ Հիշեք, որ դուք երբեք շատ ծեր կամ շատ երիտասարդ չեք ձեր երազանքներին հետևելու և դրանք իրագործելու համար։

3. Փողը ինձ «չի սիրում»: Մի՛ տրամադրվեք, որ պետք է ձախողվեք։ Փողը չպետք է նպատակ լինի, սակայն պետք չէ համոզել ինքներդ ձեզ, որ այն ձեզ համար անհասանելի է։ Դուք արժանի եք ստանալու այն ամենը, ինչի մասին երազում եք։ Սկսեք փոքրից, սակայն թույլ տվեք ինքներդ ձեզ մեծի մասին երազել։

4. Երբ ես ունենամ «սա», երջանիկ կլինեմ

Երջանկությունը նպատակների իրագործմամբ չի պայմանավորված։ Այդ իսկ պատճառով ուրախացեք ավելի մեծ արժեքներով և երջանիկ կլինեք։

5. Ես կարող եմ դա ավելի ուշ անել: Սա ամենատարածված սուտն է, որ մենք օգտագործում ենք ինքներս մեր հանդեպ։ Խնդիրն այն է, որ մենք երբեք չգիտենք, թե ինչքան ժամանակ ունենք։ Այդպես ապրելով՝ դուք մի պահի կհասկանաք, որ արդեն ոչ մի բանի համար ժամանակ չունեք։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է իրեն սպասվում ապագայում։

6. Ես անհաջողակ եմ, քանի որ իմ փորձերը ձախողվել են: Մոռացեք այն մասին, թե ինչպիսին պետք է լիներ ձեր կյանքը և կենտրոնացեք նրա վրա, թե ինչ կա, և ինչ ունեք։ Եթե նույնիսկ ամեն ինչ այնպես չէ, ինչպես կցանկանայիք, մի՛ հիասթափվեք. դուք կարող եք հասնել ձեր ուզածին։

7. Ոչ ոք ինձ չի հասկանում

Հենց այսպես է մտածում մարդկանց մեծամասնությունը։ Սակայն սխալ է մտածել, որ մարդիկ չեն հասկանում ձեզ, եթե համաձայն չեն ձեր կարծիքի հետ։

8. Ես նման չեմ «նրան», ինձ մոտ չի ստացվի դա անել: Մարդիկ տարբեր են. ամեն մեկն իր սկզբնակետն ու հնարավորություններն ունի։ Մենք սիրում ենք համեմատել մեզ մեծ հաջողության հասած մարդկանց հետ, սակայն մոռանում ենք, որ ճանապարհի սկզբում նրանք մեր դիրքի նման դիրքում են եղել։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: