Խորովածի ու գազօջախի ցանցը ինքն իրեն մաքրվում է, միայն թե պետք է․․․

Ամռանը շատերն են սիրում քաղաքից դուրս կամ սեփական տան բակում հավաքույթներ կազմակերպել, միս խորովել։ Սակայն հետո բոլոր պարագաները անհրաժեշտ է լվանալ, իսկ երբ հերթը հասնում է ցանցին, սկսվում են իսկական տանջանքներ։

Պարզվում է, գոյություն ունի շատ հեշտ հնարք, որը կօգնի անթերի լվանալ ցանցը՝ առանց դանակով քերելու ու թանկարժեք միջոցներ օգտագործելու։

Միայն անհրաժեշտ է․

  • մեծ տոպրակ
  • աման լվանալու հեղուկ

Ինչ անել․

Տոպրակի մեջ լցնել  2–3 ճ․գ․ աման լվանալու հեղուկ և մի քիչ գոլ ջուր։

Խառնել, որ տոպրակի մեջ փրփուր լինի։

Ցանցը դնել մեջը, հանել օդը ու կապել։ Պետք է այնպես անել, որ տոպրակը հպվի ցանցին։

Դնել մի կողմ ու մոռանալ 10–12 ժամով։ Դրանից հետո հանգիստ կարող եք լվանալ հոսող ջրի տակ։

Միայն թե լվացեք ցանցը այն բանից հետո, երբ այն ամբողջովին սառել է, այլապես ստիպված կլինեք պոկել երկաթի վրայից հալված տոպրակը։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: