Ծերացող մայրը դստերը նամակ գրեց․․․ Փորձեք կարդալ առանց արտասվելու․․․

Իմ սիրելի աղջիկ,

Այն օրը, երբ տեսնես, որ ես ծերանում եմ, խնդրում եմ, համբերատար եղիր։ Սակայն սկզբում փորձիր հասկանալ, որ ես անհանգստանում եմ։ Եթե քեզ հետ խոսելիս ես միևնույնը կրկնեմ մի քանի անգամ, մի ընդհատիր ինձ՝ ասելով․ «Դու նույնն ասել ես 1 րոպե առաջ»։ Պարզապես լսիր, խնդրում եմ։ Հիշիր, երբ փոքր էիր, ես քեզ համար կարդում էի նույն քո սիրելի հեքիաթը այնքան ժամանակ, մինչ կքնեիր։

Եթե հրաժարվեմ լոգանք ընդունել, մի վախեցիր ու մի ամաչեցրու ինձ։ Հիշու՞մ ես, ես էլ ժամանակին ստիպված էի լինում ամբողջ տնով մեկ վազել քո հետևից, որ բռնեմ ու տանեմ լողանալու։

Երբ նկատես, որ նոր տեխնոլոգիաներից տեղյակ չեմ, ինձ ժամանակ տուր ու այդպես մի նայիր ինձ․․․ Հիշիր, սիրելիս, ես քեզ համբերատար սովորեցրել եմ քայլել, խոսել, ուտել, հագնվել, սանրվել․․․

Եթե պատահաբար որևէ իր եմ կորցնում, մի նյարդայնացիր, ինձ ժամանակ տուր, որ հիշեմ, թե ուր եմ դրել։ Մի եղիր անհամբեր ու մեծամիտ։ Պարզապես իմացիր, որ ինձ համար ամենակարևորը քեզ հետ լինելն է։

Ու եթե իմ ծերացած հոգնած ոտքերը թույլ չտան ինձ առաջվա պես արագ քայլել, մեկնիր ինձ ձեռքդ, ինչպես որ ես էի մեկնում, երբ դու նոր էիր անում առաջին քայլերդ։

Усталая, стареющая мать» – стихотворение до глубины души

Երբ գան այդ օրերը, մի տխրիր․․․ Պարզապես ինձ հետ եղիր ու հասկացիր ինձ, մինչև որ կավարտեմ կյանքս՝ սիրելով ու սիրված լինելով։

Մեծ ժպիտով ու անվերջ սիրով, որը միշտ տածում եմ քո հանդեպ, պարզապես ուզում եմ ասել, որ սիրում եմ քեզ, իմ անգին դուստր։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: