Կանացի ու էլեգшնտ․ Նազիկ Ավդալյանի նոր ֆոտոշшրքը զшրմшցրել ու հիшցրել է հետևпրդներին

Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, գեղեցկուհի Նազիկ Ավդալյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով և գերել բոլորին։ Նախ նշենք, որ Եվրոպայի կրկնակի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանն այս շրջանում ակտիվ սպորտով չի զբաղվում:

Նազիկի խոսքով՝ հիմա սպորտով ակտիվ չի զբաղվում:«Կարոտում եմ հին օրերը, բայց այն ժամանակ էլ գիտակցաբար եմ մոտեցել հարցին, միշտ իմացել եմ, որ սպորտը ժամանակավոր է, մի օր պետք է դուրս գամ դրանից»,- նշեց նա: Չնայած սպորտում ակտիվ չէ՝ Նազիկը նկատեց, որ հիմա էլ սպորտի հետ կապված նպատակներ ունի: «Նպատակներս կապված են Արցախի հետ, բայց հիմա ամեն ինչ խառնվել է իրար: Շատ էի ցանկանում, որ ծանրամարտն Արցախում ևս զարգանա և լուրջ քայլեր էի արել այդ ուղղությամբ: Թող որոշ ժամանակ անցնի, հուսով եմ՝ նորից կկարողանամ Արցախում ինչ-որ բան անել:

Նրա խոսքերով իր ժամանակի մեծ մասն այժմ նվիրում է որդուն։

Ամեն աշխատանք ունի իր բարդությունները,բայց եթե քոնն է,հաճույքով և սիրով ես անում, ամեն ինչ ավելի լավ է ստացվում: Ամեն ինչ հնարավոր է անել ավելի լավ, եթե ունես ցանկություն ու տրամադրվածություն»,- ասաց նա:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: