Կարդալ միչև վերջ․ Կինը պատժեց 5-ամյա դստերը՝ փաթեթավորման թուղթը փչացնելու համար․․․ Իմանալով ճշմարտությունը՝ նա զղջաց իր խոսքերի համար․․․

Պատմությունն այն մասին է, թե ինչպես կինը պատժեց իր 5-ամյա աղջնակին նրա համար, որ վերջինս օգտագործել էր ոսկեգույն փաթեթավորման թղթի մի ամբողջ շերտը։ Նրանք աղքատ էին ապրում, ու ցանկացած ծախս մեծ վնաս էր հասցնում ընտանիքի բյուջեին։ Բացի այդ, երբ մայրը տեսավ, որ երեխան ամբողջ թուղթը փչացրել է ընդամենը 1 փոքրիկ տուփ զարդարելու համար, էլ ավելի բարկացավ։

Այնուամենայնիվ, աղջնակը տուփը հաջորդ առավոտյան նվիրեց մորն՝ ասելով հետևյալը․

Մայրիկ, սա քեզ համար է։

Կինը մի փոքր ամաչեց երեկվա իր վրդովմունքի համար, սակայն էլ ավելի բարկացավ, երբ բացելով տուփը՝ հայտնաբերեց, որ այն դատարկ է․

Մի՞թե չգիտես, որ եթե որևէ մեկին նվեր ես տալիս, պիտի տուփի մեջ ինչ-որ բան դնես։

Երեխան սկսեց արտասվել՝ տեսնելով մոր ռեակցիան։

Бумага тишью (Tissue Paper)

Մայրիկ, տուփը դատարկ չէ, ես դրա մեջ իմ համբույրներն եմ լցրել․․․

Մայրը գիտակցեց, որ մեծ սխալ է գործում, երեխայի առաջ իջավ ծնկներին ու սկսեց ներողություն խնդրել չմտածված իր խոսքերի համար։

Ցավոք, որոշ ժամանակ անց ծանր հիվանդությունը խլեց երեխայի կյանքը, իսկ կինը մինչև կյանքի վերջ տուփը պահեց իր մահճակալի կողքին։ Ու ամեն անգամ, երբ էլ չէր դիմանում դստեր կարոտին, բացում էր տուփը ու պատկերացնում, որ համբուրում է նրան․․․

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: