«Կեղտից չի կարելի պահանջել, որ այն կեղտ չլինի». Անտոն Չեխովի 15 հանճարեղ և լակոնիկ ասույթները

Արձակագիր, դրամատուրգ, բժիշկ և ճանապարհորդ. այս ամենը նա է՝ Անտոն Չեխովը։

Այսօր EnterTrain-ը ձեզ է ներկայացնում այս հանճարեղ ռուս դասականի ասույթները, որոնք այսօր թևավոր խոսքեր են դարձել։

• Եթե մարդը չի ծխում և չի խմում, անկախ քեզանից մտածում ես, արդյո՞ք նա ստահակ չէ։

• Կնոջդ հետ Փարիզ գնալը, նույնն է, թե Տուլա ինքնաեռ տանես հետդ։

• Եթե կինդ քեզ դավաճանել է, ուրախացիր, որ նա քեզ է դավաճանել և ոչ թե հայրենիքին։

• Որպեսզի կարողանաս քո մեջ անընդմեջ երջանկություն զգալ նույնիսկ տխրության և վշտի պահերին, պետք է. ա) կարողանաս գոհանալ ներկայով և բ) ուրախանաս այն մտքից, որ կարող էր և ավելի վատ լինել։

• Հրաշալի օր է այսօր։ Չգիտես էլ՝ գնաս թեյ խմելու, թե՝ կախվելու։

• Ամեն բան գիտեն, ամեն ինչ հասկանում են միայն հիմարներն ու խաբեբաները։

• Ոչ ոք չի ցանկանում սիրել մեր միջի սովորական մարդուն։

• Պետք չէ խանգարել մարդուն, եթե նա ցանկանում է գժվել։

• Եթե բոլոր մարդիկ պայմանավորվեին և հանկարծ անկեղծանային, ապա ամեն բան նրանց մոտ գրողի ծոցը կգնար։

• Տաղանդավոր մարդը Ռուսաստանում չի կարող մաքուր լինել։

• Եթե քո արարքը ինչ որ մեկին դուր չի գալիս, դա դեռ չի նշանակում, որ այն սխալ է։

• Գրող դառնալն այնքան էլ դժվար չէ։ Ինչպես ցանկացած այլանդակ բան գտնում է իր զույգին, այնպես էլ ցանկացած հիմարություն կգտնի իր համապատասխան ընթերցողին։

• Չի կարելի կեղտից պահանջել, որ այն կեղտ չլինի։

• Աշխարհում չկա մի լավ բան, ինչն իր մեջ ի սկզբանե որևէ վատ բան ունեցած չլինի։

• Ցավին ես արձագանքում եմ ճիչով և արցունքներով, ստորությանը՝ վրդովմունքով, գարշելիությանը՝ զզվանքով։ Իմ կարծիքով հենց դա էլ կյանքն է։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Понравилась статья? Поделиться с друзьями: