Կենդանակերպի որ նշաններն ունեն գերհզոր ուժ․․․ Նրանք օժտված են սուպեր ունակությամբ

Աստղաբանները վստահեցնում են, որ կենդանակերպի այս նշանների սուպեր ունակությունները նրանց վաղուց չեն զարմացնում։ Արդեն ուսումնասիրված և հաստատված փաստ է այն, որ կենդանակերպի այս 3 նշանների ներկայացուցիչները օժտված են գերհզոր ուժով։

Ձկներ

Այս նշանի ներքո ծնված մարդիկ օժտված են զարգացած ֆանտազիայով և խորը ներաշխարհով։ Նրանք ենթագիտակցաբար մարդու մասին կարծիք են կազմում՝ հիմնվելով ոչ թե խոսքերի կամ արարքների, այլ միմիկայի, ժեստերի, քիչ նկատելի ինտոնացիայի վրա։ Այսինքն նրանք զգում են մարդկանց։

Ձկները կարողանում են հեշտությամբ հասկանալ, թե ինչ կա մարդու մտքին, ինչ զգացմունքներ ունեն նրանք։ Բնականաբար, դա ավելի լավ է ստացվում է այն մարդկանց հետ, ում նրանք վաղուց են ճանաչում՝ ընկերներ, կոլեգաներ, հարազատներ։

Կարիճ

Էզոթերիկները վստահեցնում են, որ այս նշանի ներկայացուցիչները մարդու մտքի ինֆորմացիան կարդալու ունակությամբ են օժտված։ Այդ իսկ պատճառով չզարմանաք, երբ պարզվի, որ նրանք ձեր մասին այնպիսի ինֆորմացիա գիտեն, որի մասին ոչ մեկին չեք ասել։ Անկասկած, կարիճները նաև կարող են մանիպուլյացիայի ենթարկել այդ գիտելիքներով։ Կարիճներին ստելը անիմաստ է․ նրանք ձեզ տեսնում են ներսից։

Աղեղնավոր

Ըստ աստղաբանների՝ այս նշանի ներկայացուցիչները ևս հիանալի զգում են մարդկանց։ Սակայն աղեղնավորները զգում են միայն մտերիմ մարդկանց։ Էմոցիոնալ կապի շնորհիվ, որն առաջանում է աղեղնավորների և նրանց հարազատների միջև, նրանք կարող են հասկանալ դիմացինին առանց խոսքերի։ Նման սուպեր ունակության շնորհիվ աղեղնավորներին համարում են էմպատ։ Մտերիմներին շատ հեշտ է գտնվել նրանց կողքին, քանի զգացմունքներն ու արարքների շարժառիթները բացատրելու կարիք չի լինում։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: