Հայկական կարճամետրաժ կարմիր խնձորների, ու կույս աղջիկների մասին. (Միայն չափահասների համար)

Լուսի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Հըլը նայեք էս կարճ ֆիլմը՝ կարմիր խնձորների, կուսաթաղանթի կուլտի ու էն կույս աղջիկների մասին, որ աԲրանքի ու մսացու կենդանու պես բերվում են տուն, հետո ստորացվում բոլորի առաջ. աԲրանքատեր տղամարդու, նրա ծնողների, բարեկամների, բժշկի ու իրենք իրենց առաջ։

Հըլը նայեք ու սեփական էմոցիաներին հետևեք։ Ի՞նչ եք զգում էս ռեալիստիկ, գրեթե փաստավավերագրական ֆիլմը նայելիս։

Սիրտներդ խառնում ա՞։ Չէ՞։ Բա ինչի՞։  Կուզեի՞ք ձեր աղջիկն էլ սենց ապրանք լիներ։

Իսկ կուզեի՞ք ձեր տղան սենց՝ ծնողների առաջ կախագլուխ, անողնաշար ապրանքատեր լիներ։

Էս ֆիլմում հըլը շաաատ մեղմ ա նկարած՝ նվազագույն ստորացումներով։ Սա մանկապատանեկան անմեղ վիճակ ա՝ համեմատած իրական դեպքերի հետ։

Եթե նայում եք էս ֆիլմն ու ործկալու կամ լացելու ցանկություն ա առաջանում, ուրեմն, շնորհավորում եմ, նորմալ, հումանիստ ու քաղաքակիրթ մարդ եք։ Ձեր պես տղա ու աղջիկ զավակներ մեծացրեք, խնդրում եմ։ Դա հուսադրող ա։

Понравилась статья? Поделиться с друзьями: