Հասակակիցները ծաղրում էին փոքրիկին․․․ Այն, ինչ նա ասաց տատիկին, հուզում է․․․

Տարեց կինն իր փոքրիկ թոռան հետ գնացել էր կենդանաբանական այգի։ Երկար շրջելուց հետո նրանք դուրս եկան ու տեսան, որ մի աղջիկ նկարում է երեխաների դեմքին՝ նրանց տարբեր հերոսների վերածելով։ Փոքրիկները անհամբերությամբ լցված հերթ էին կանգնել, որ իրենց դեմքին նույնպես նկար հայտնվի։

Քո դեմքն առանց այն էլ ծածկված է պեպեններով, նկարչուհին անգամ նկարելու տեղ չունի․․․ — մի կոպիտ աղջիկ դիմեց իր առաջ կանգնած տղային։

Ամաչելով՝ երեխան իջեցրեց գլուխը։ Տատիկը իսկույն կքանստեց թոռնիկի առաջ․

Սիրելիս, ես շատ եմ սիրում քո պեպենները։ Երբ փոքր էի, երազում էի դրանց մասին։ Իսկ հիմա կարող եմ շոյել քո գեղեցիկ դեմքը, որի վրա այսքան շատ պեպեններ կան,-ասաց տատիկն ու համբուրեց թոռանը, որը սկսել էր արտասվել։

Քո պեպենները հիասքանչ են, -քնքուշ ժպտալով շարունակեց տատիկը։

Տղան բարձրացրեց աչքերը ու հարցրեց․

Ճի՞շտ ես ասում։

Почему летом появляются веснушки?

Իհարկե ճիշտ եմ ասում։ Ինչը՞ կարող է ավելի գեղեցիկ լինել, քան քո պեպենները։

Տղան մի պահ մտածեց ու շշնջալով պատասխանեց․

Բարությամբ լցված քո կնճիռները․․․

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: