Ամերիկացի ծովային հետևակի զինվոր Ջոշուան Նվիլնն ու ավիացիայի ծառայող Էմիլի Լիհանը ամուսնանալու որոշում կայացրեցին՝ այդ հանդիսավոր օրվա համար կարճատև արձաուրդ խնդրելով: Քանի որ նրանց հատկացրեցին ընդամենը մի քանի ազատ օր (նույնիսկ մեղրամիսը նրանք պիտի անցկացնեին ծառայության վայրում), հարսանիքի ծրագրի մեջ ներառեցին բազմաթիվ միջոցառումներ:
Հյուրերին հատկապես տպավորեց Էմիլիի խոսքը: Ընդ որում այն ուղղված էր ոչ թե սիրելի տղամարդուն, այլ նրա որդուն՝ առաջին ամուսնությունից ծնված, Գեյջին, ով այդ պահին ընդամենը 4 տարեկան էր:
Բնականաբար, սկզբում տեղի ունեցավ հանդիսավոր տոնակատարությունը՝ հարսանեկան ավանդույթները, երդումն ու մատանիների փոխանակումը: Սակայն դրանից հետո հարսը վերցրեց բարձրախոսը ու դիմեց փոքրիկ Գեյջին, ում համար ինքը այդ օրը դարձավ խորթ մայր: Բայց դատելով Էմիլիի խոսքից՝ գեղեցկուհին պատրաստվում էր լինել լավ, բարի ու հոգատար, այլ ոչ թե խորթ մայրիկ:
—Ես ուզում եմ, որ դու միշտ լինես ապահով ձեռքերում ու անվտանգության մեջ ապրես, սակայն չմոռանաս, որ պիտի լավ մարդ մեծանաս: Դու, ինչ խոսք, յուրահատուկ տղա ես ու կարծում եմ, որ շուտով ինքդ էլ կհասկանաս դա: Դու ամենախելացի, բարի ու գեղեցիկ տղան ես, ում ես հանդիպել եմ, և դու օգնել ես ինձ ավելի լավը դառնալ: Եվ կարևոր չէ, որ ես չեմ քեզ կյանք տվել, սակայն դրա փոխարեն կյանքը ինձ է նվեր տվել: ՔԵԶ:
Երեխայի ռեակցիան, ով առանց մայրիկի է մեծացել, անհավանական տպավորիչ ու հուզիչ էր: Նույնիսկ Ջոշուան չկարողացավ զսպել հուզմունքը: Պատկերացնում եք, թե այդ ընտանիքում որքան շատ փոխադարձ սեր ու ջերմություն է լինելու: