Հերթում կանգնած գանգատվում էի երեխաներիցս․․․ Մի կին պտտվեց ու այնպիսի մի բան ասաց, որ հոգիս տակնուվրա եղավ․․․

Օրեր առաջ ընկերուհուս հետ գնացել էի խանութ։ Երբ կանգնած էինք հերթում, գանգատվում էի, թե որքան ծույլ են իմ երեխաները։ Հենց այդ առավոտ եկել էի տուն գիշերային հերթափոխից (բուժքույր եմ) ու հայտնաբերել, որ տանս մեջ մաքուր ու չթափթված տեղ չի մնացել։

Не стоит класть в кровать на ночь мягкие игрушки, насильно кормить ребенка и еще несколько ошибок в воспитании маленьких детей | Здоровье | Селдон Новости

Ինձ թվում է, որ ժամանակակից երեխաները շատ ծույլ են այն պատճառով, որ ստանում են ամենը, ինչ ցանկանում են։ Ես նրանց համար անում եմ բառացիորեն ամեն ինչ, իսկ նրանք անգամ տանը չեն ուզում մաքրություն պահպանել։

Մի քանի րոպես այսպես բողոքում էի, երբ դիմացs կանգնած մի կին պտտվեց ու ասաց․

Դուք օրհնված կին եք։ Ես արդեն 5 տարի երազում եմ, որ ինչ-որ մեկը թափթփի իմ տունը, հատակին գցի կեղտոտ հագուստը, հաց ուտի ու ափսեները թողնի սեղանին․․․ Սա ինձ համար մնացել է անկատար երազանք։ Իմ տղան ու աղջիկը 9 տարեկան հասակում հեռացան կյանքից՝ չարաբաստիկ ավտովթարի պատճառով, ու այդ օրվանից իմ տունը շաբաթներով մնում է մաքուր։ Իսկ ես այնքան եմ ուզում վերադառնալ տուն ու տեսնել, որ նրանք ամենուր թափրտել են, հետո գրկել նրանց ու համբուրել․․․ Ցավոք, էլ իմ գորգին չեն հայտնվում ջրաներկի լաքաներ, էլ պատերին ոչ ոք չի նկարում, էլ իմ տանը ոչ ոք չի խաղում։ Եթե ես ունենայի երեխաներ, ուղղակի երջանիկ կլինեի․․․

Այդ օրը ես շտապեցi տուն, չնկատելով թափթփվածությունը` ամուր գրկեցի երեխաներիս ու Աստծուն շնորհակալություն հայտնեցի, որ ունեմ նրանց․․․ Կարևորը երեխաներս ողջ ու առողջ են, ուրիշ ոչինչ էլ ինձ պետք չէ․․․

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: