Հղի կինը բարձրացավ ավտոբուս…այն, ինչ մի քանի րոպե անց արեց վարորդը, երբեք չի մոռանա ոչ այդ կինը, ոչ էլ ներկաները

Մի քանի օր առաջ ավտոբուսում արտասովոր երևույթի ականատես դարձա:

Ավտոբուսն ընթանում էր իր երթուղիով: Ես ամեն առավոտ գնում եմ համալսարան, այնպես որ գրեթե ամեն անգամ միևնույն ավտոբուսն եմ նստում, իսկ վարորդի դեմքն արդեն ծանոթ է:

Картинки по запросу ավտոբուս

Նստեցի, դրեցի ականջակալներս:  Մի քանի րոպե անց հետևում նստած մի կին սկսեց ուժեղ գոռալ: Բոլորը հետաքրքրվեցին, թե այդ ինչ է եղել, և տեսան հղի կնոջ, ում մոտ, ըստ երևույթի, ծննդաբերություն էր սկսվում:

Կինը կարմրել և քրտնել էր, փորձում էր զսպել իրեն, որ ավելի բարձր չգոռա: Ավտոբուսի վարորդն իրեն չկորցրեց և դիմեց ուղևորներին.

-Հարգելիներս, հաջորդ կանգառը՝ ծննդատունն է: Եթե որևէ մեկը շատ է շտապում, խնդրում եմ, այստեղ իջեք:

Գրեթե բոլորը դուրս եկան ավտոբուսից, իսկ ես մնացի: Ուզում էի ինչ-որ կերպ օգնել այդ կնոջը: Փորփրեցի նրա պայուսակը, գտա հեռախոսը: Զանգահարաեցի վերջին զանգած համարին, պարզվեց՝ ամուսինն էր:

Շուտով հասանք հիվանդանոց: Ավտոբուսի վարորդն այնքան արագ էր վարում, որ մտածում էի, տեղ չենք հասնի…Մինչ ծծնդատուն հասնելը, ես զանգել և զգուշացրել էի, որ հիվանդ ենք բերում:

Հիվանդանոցի բակում մեզ արդեն սպասում էին: Երբ կնոջը տարան ներս, հասավ ամուսինը: Նա շատ անհանգստացած և շփոթված էր: Իսկ վարորդն այնքան լավ մարդ էր, անդադար  կատակում և ծիծաղեցնում էր մեզ:

Կարճ ժամանակ անց դուրս եկավ բժիշկը և ասաց, որ անհամբեր տղա է ծնվել, իսկ նորաթուխ մայրիկն իրեն հիանալի է զգում:

Понравилась статья? Поделиться с друзьями: