Հրապուրիչ պար՝ առանց կոմպեքսների աղջկա կողմից․․․ սա տեսնել է պետք

«Գեր աղջիկները նույնպես պարում են» կոչվող պարը համացանցում հավաքել է 10 000 000-ից ավել դիտում։ Այն կատարում է մի գիրուկ աղջիկ, ում անունն է Ուիթնի։ Հոլովակի շուրջ մեծ բանավերճեր են ընթանում, թե արդյոք էսթետիկ տեսք ունեն գեր մարդիկ պարելիս, թե հակառակը՝ տհաճ տեսարան է։

Մեր պարուհին այն գաղափարի կողմնակիցն է, որ պետք չէ առանձնացնել ավելորդ քաշ ունեցող մարդկանց։ Նա մեծ քաշ ունեցող բոլոր մարդկանց կոչ է անում ընդունել սեփական եսը։ Որպես ասած խոսքերի ապացույց՝ աղջիկը հիմնել է ընկերություն և անվանել այն  «Մի ամաչիր քո մարմնից»։ Այժմ Ուիթնին հոգեբանական օգնություն է ցուցաբերում ավելորդ քաշ ունեցող և կանանց, և տղամարդկանց։ Նա սովորեցնում է մարդկանց ապրել լիարժեք կյանքով, ուշադրություն չդարձնել ուրիշների կածիքին։

Բացի այդ աղջիկը վարում է հեռուստաշոու՝ «Իմ մեծ, գեր, հիանալի կյանքը» անվանմամբ։ Դրա շրջանակներում Ուիթնին պատմում է իր ընտնաիքի, ընկերների, պարերի մասին, այն մասին, թե ինքն ինչպես է հաղթահարել կոմպլեքսները։ Բացի այդ, մեծ ուշադրություն են դարձնում նաև էմոցիոնալ և ֆիզիկական առողջության պահպանմանը։

170-килограммовая Уитни Тор Танцует на Красной Площади - YouTube

Տաղանդավոր աղջիկը աջակցում է բոլոր նրանց, ովքեր նոր են սկսում սեփական մարմինն ընդունելու ուղին։

Ըստ Ուիթնիի՝ յուրաքանչյուր ոք արժանի է սիրո և հարգանքի։ Չէ որ ոչ ոք հենց այնպես չի եկել այս աշխարհ։

Դե ինչ, գնահատեք նրա պարը։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: