Ճիշտ սնվելը՝ թանկ չէ․․․ Ահա մատչելի մթերքների ցանկ՝ լիարժեք, առողջ սնվելու համար

Այժմ գրեթե բոլորի մոտ դժվար ժամանակներ են, ու շատերը ստիպված են գումարը տնտեսել, որպեսզի ամեն անհրաժեշտ բան հնարավոր լինի գնել։ Կա համատարած կարծիք, որ ճիշտ ու առողջ սնվելը թանկ հաճույք է, սակայն իրականում այդպես չէ։ Միայն մտածեք, որքան գումար եք վատնում վնասակար շոկոլադ, թխվքածբլիթ, շաքարավազով հյութ կամ չիպս գնելու համար։

Գրագետ տնտեսումը դրական կերպով կազդի ինչպես առոջղության, այդպես էլ դրամապանակի վրա։ Մասնագետները կազմել են մատչելի մթերքների ցանկ, որոնք հիանալի են համարդվում։

Գլխավոր 7 մթերքը․

  • հավ
  • ձուկ
  • ձու
  • լոբազգի
  • հնդկաձավար
  • ձեթ
  • քրքում։

Որպես հիմք վերցրեք հավն ու ձուկը, երկուսն էլ հեշտ են յուրացվում, հագեցած են սպիտակուցներով, ֆոսֆորով և անհրաժեշտ ճարպերով։ Ձուն օժտված է օգտակար նյութերով, և հիանալի է այն, որ դրանից կարող եք պատրաստել բազմաթիվ ուտեստներ։ Մասնագետները վստահեցնում են, որ շաբաթական 5 ձու օգտագործելով՝ կարող եք կանխել սրտի հիվանդությունները։

Ուշադրություն դարձրեք լոբեղենին, հատկապես կարմիր և սպիտակ լոբին, ոսպն ու ոլոռը շատ օգտակար են։ Լավացնում են ուղեղի աշխատանքն ու արյան շրջանառությունը։

Հնձկաձավար սիրում են անգամ երեխաները։ Էժան, բայց համեղ խավարտ, որը կարող եք մատուցել ինչպես մսի, այդպես էլ բանջարեղենային աղցանների հետ։

Եվ իհարկե մի մոռացեք մեծ քանակությամբ բանջարեղեն օգտագործելու մասին։ Հատկապես կաղամբը հասանելի է տարվա բոլոր եղանակներին։

Աղցաններին, ուտեստներին ավելացրեք քրքում և պատրաստեք ձեթով։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: