Ուղիղ է՝ ուզում ենք խուճուճացնել, խուճուճ է՝ ուղիղացնել։ Այսպիսին է կանանց ծանր գործը։ Թեպետ խուճուճ մազերը շատ դեպքերում հետաքրքիր ու օրիգինալ տեսք ունեն, միևնույնն է, նման սանրվածք ունեցողները ձգտում են հարթեցնել դրանք։
Սակայն արդուկը, հարդարիչը և սրահներում կատարվող պրոցեդուրաները մազերին մեծ վնաս են հասցնում։ Դրանից խուսափելու համար կարող եք փորձել տնային միջոցներ, որոնք նույնպես լավ արդյունք կապահովեն։
Կրախմալով կոկոսի յուղ
4 բաղադրիչներից պատրաստվող դիմակը մազերը դարձնում է ենթարկվող, փայլուն և ուղիղ։ Որքան ավելի հաճախ կիրառեք դիմակը, այդքան ավելի լավ արդյունքի կհասնեք։
Սկզբնական շրջանում խորհուրդ է տրվում դիմակ կիրառել շաբաթական երկու անգամ, իսկ երբ ալիքներն ու խուճուճները կհարթվեն, առնվազն շաբաթական մեկ անգամ։
Անհրաժեշտ կլինի․
- 200մլ կոկոսի յուղ
- 3թ․գ․ եգիպտացորենի կրախմալ
- 2ճ․գ․ ձիթայուղ
- 3ճ․գ․ կիտրոնի հյութ
Խառնեք բոլոր բաղադրիչները։ Կրախմալի լիարժեք լուծվելու համար խորհուրդ ենք տալիս գոլացնել խառնուրդը, բայց չեռացնել։
Քսեք դիմակը մազերի, փաթաթեք գլուխը տոպրակով և սրբիչով, որ բաղադրիչներն ավելի լավ ներծծվեն։
Պահեք դիմակը 1-2 ժամ, այնուհետև լվացեք սառը ջրով։
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը