Մայրը դստերը սրճարանում ասաց․ -Եթե չսովորես, այս մատուցողուհու պես սկուտեղներ կտանես-կբերես․․․

Մատուցողուհու պատասխանն արժանի է հարգանքի․․․

Ես աշխատում եմ արագ սննդի կետում։ Մի օր պիտի սպարարկեի հերթական հաճախորդներին։ Մայր ու աղջիկ էին, երեխան մոտ 8-9 տարեկան, դպրոցական արտահագուսոտվ։ Լսեցի, որ կինը բարկանում է երեխայի վրա գնահատականների պատճառով։

Վերջում նա ասաց դստերը․

Եթե գնահատականներդ չփոխվեն, վատ սովորես, ոչ քոլեջ կընդունվես, ոչ էլ համալսարան, այս մատուցողուհու պես փակուղու մեջ կընկնես ու ստիպված կլինես սկուտեղներ ու բաժակներ տանել-բերել։ 

Նա դա ասում էր ինձ նայելով։

Անկեղծ ասած, նրա խոսքերը դիպան սրտիս։

Հարգելիս, իրականում ես ավարտել եմ և քոլեջ, և համալսարան։

Օյ, լավ էլի, ես նկատի ունեմ իսկական համալսարան, այլ ոչ թե 15 ուսանող ունեցող մասնավոր կազմակերպություններ։

Դուք չեք հասկանում, ես ավարտել եմ մեր երկրի պետական համալսարաններից մեկը։ 

Ուրեմն այնքան էլ լավ չեք սովորել, եթե ստիպված եք որպես մատուցողուհի աշխատել։

Туры в Hotel Voyage Sorgun 5* Соргун Турция - отзывы, отели от Пегас Туристик

Իմ պատասխանը ոչ պակաս կտրուկ էր․

Չէ, բավականին լավ եմ սովորել, բայց 1 ամիս առաջ իմ հաստիքը, որտեղ ես աշխատում էի երկար տարիներ, զբաղեցրեց մեր տնօրենի աղջիկը, իսկ անգործ չմնալու համար տեղավորվել եմ սրճարանում։ Ի դեպ, կարծում եմ՝ ավելի լավ է լինել մատուցողուհի, բայց անկեղծ ու բարի սրտով, քան թե նեխած հոգով հարուստ։

Ասացի դա, տվեցի նրանց պաղպաղակներն ու անցա մի կողմ՝ ավելացնելով․

Երբեք մի գնահատեք գրքի պարունակությունը՝ կազմին նայելով։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: