Մայրիկս միշտ ուրախանում էր, երբ հայրս մի քանի ամսով մեկնում էր արտագնա աշխատանքի․․․ միայն հիմա եմ հասկանում պատճառը

Նախկինում ես չէի հասկանում, թե ինչու էր մայրս ուրախանում, երբ հայրիկս մեկնում էր արտագնա աշխատանքի և վերադառնում միայն մի քանի ամսից։ Ինձ թվում էր, որ նման վարքագիծը չի համընկնում ընտանեկան երջանկության հետ։ Սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ հասկացա։

Իմ ընտանիքը երբեք չի եղել օրինակելի, սակայն կողքից հենց այդպիսի տպավորություն էր։ Հայրս սիրում էր տանը ղեկավարել բոլորիս, դաստիրակում էր մեզ ամենախիստ կերպով, արգելում էր ցանկացած չարաճճիություն։ Օրինակ, մայրս անգամ հարևանուհու տուն չէր կարող գնալ առանց նրա թույլտվության։

Եվ մթերք գնելու, և հյուր նրանք միասին էին գնում։ Բացի այդ, հայրիկս թույլ չէր տալիս մորս աշխատել․ նա ամբողջ կյանքում տնային տնտեսուհի է եղել։ Հայրս պաթոլոգիկորեն խանդոտ էր, մայրս նույնիսկ հեռուստացույց չէր դիտում նրա ներկայությամբ, փորձում էր ինչ-որ տան գործեր գտնել ու անել։

Բնականաբար, նրանց անձնական կյանքից բազմաթիվ մանրամասներ ինձ հայտնի չէին, չէ որ երեխա էի։ Բուն պատճառը չէի հասկանում, թե ինչու է մայրս ուրախանում ամուսնու գնալիս, բայց զգում էի ակնհայտ տարբերություն։ Երբ մենք մենակ էինք մնում, գնում էինք մայրիկիս ընկերուհիների տուն, կինոթատրոն, սրճարան, տատիկիս ու մորաքրոջս տուն։ Բոլորը տեղյակ էին, որ հայրիկիս ոչ մի բառ չպիտի ասեն։

Այդպես ծնողներս ապրեցին 16 տարի, սակայն երբ հայրիկս հիվանդացավ, մայրս ստիպված եղավ դուրս գալ աշխատանքի։ Նա մասնագիտությամբ հաշվապահ է, ու շատ արագ կարողացավ լավ գործ գտնել։ Նա օրեցօր ծաղկում ու փոխվում էր, իսկ հայրիկս չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մայրս շատ ժամանակ է անցկացնում տնից դուրս։ Նա մշտապես մեղադրում էր կնոջը, կասկածում, սկանդակներ սարքում։

Հիմա հայրիկս այլևս չկա․․․

Մայրիկ, կցանկանայի՞ր ինչ-որ բան փոխել քո կյանքում։ Կամուսնանայի՞ր հայրիկի հետ, եթե իմանայիր, որ ամեն ինչ այսպես կդասավորվի, -վերջերս հարցրեցի մորս։

Իհարկե կամուսնանայի, ոչինչ փոխել չեմ ուզում, ես երջանիկ կին եմ եղել։

Ծնողներս իսկապես սիրում էին իրար՝ չնայած ոչ մի հանգամանքի․․․

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: