Մայրն իր կակազող որդու հետ գնացել էր սրճարան․․․ Մատուցողի վարքը զարմացրեց նրանց

Մի քանի ամիս առաջ ես իմ երեք երեխաների հետ գնացել էի ռեստորան՝ ընթրելու։ Մեզ մի երիտասարդ մատուցող դիմավորեց։ Շատ բարեհամբյուր տղա էր, ու իմ 11-ամյա որդուն, ով անհանգստանալու կամ նոր մարդկանց հետ խոսելու ժամանակ սկսում է կակազել, շատ համբերատար վերաբերվեց։

Диетический и здоровый ужин: что есть и чего избегать перед сном? | LadyZen | Яндекс Дзен

Երբ նա պատվերն ընդունելուց հետո գնաց, որդիս ժպտալով ասաց․

Մամ, նկատեցիր, մեր մատուցողը իմ պես կակազում էր։

Իսկ ես անգամ չէի նկատել։ Կարծում եմ, դա իմ ականջին արդեն սովորական է դարձել։ Հիանալի ընթրիք էր, բայց այն, ինչ վերջում եղավ, հասավ ուղիղ սրտիս։ Մենք արդեն պատրաստվում էինք դուրս գալ, երբ մենեջերը մեզ մի թերթիկ տվեց՝ ասելով, որ մեր մատուցողի կողմից է։

Мать берет своего заикающегося сына в ресторан. То, что сделал их официант просто восхитительно! - Рамблер/субботний

Երկտողում գրված էր․

Երբ ձեր որդին սկսեց կակազել, ես անհանգստացա։ Ես ինքս էլ փոքր ժամանակ կակազում էի, թեպետ շատ էի աշխատում դա շտկելու ուղղությամբ։ Ես գիտեմ, թե որքան անհարմար է այդպես ապրելը։ Շատ բաներ կային, որոնց մասին չէի հարցնում միայն այն պատճառով, որ դժվարանում եմ խոսել։ Ես գիտեմ հիանալի մասնագետների հեռախոսահամարներ ու հասցեներ, եթե կարիքը լինի, ահա իմ հեռախոսահամարը, կարող եք զանգել։

Իսկ ես զանգեցի նրան և ուղղակի շնորհակալություն հայտնեցի՝ որդուս քաջալերելու համար։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: