Մայրս լքեց մեզ՝ հեռանալով ընտանիքից, երբ ես տանը միայնակ էի․․․ զանգեցի հորս, կանչեց տուն

Մայրս լքեց մեզ՝ հեռանալով ընտանիքից, երբ ես տանը միայնակ էի․․․ զանգեցի հորս, կանչեց տուն։Մայրս հեռացավ ընտանիքից,
երբ ես 10 տարեկան էի…երբեք չեմ մոռանա այդ օրը․․․Ծնողներս երբեք համերաշխ չեն եղել: Նույնիսկ փոքր հասակում հասկանում
էի, որ նրանք միմյանց չեն սիրում: Եվ մի օր էլ, երբ 10 տարեկան էի, մայրս հավաքեց բոլոր իրերն ու հեռացավ տանից:

Այդ ժամանակ հայրս աշխատանքի էր: Մայրիկս իր հետ տարավ ամեն ինչ. կահույքը, հագուստը, նույնիսկ սպասքեղենի մեծ մասը:
Ես մնացի միայնակ դատարկ տան մեջ…Ես գոռում և արտասվում էի, խնդրում էի, որ չգնա կամ ինձ էլ տանի:Հետո զանգեցի հորս և
պատմեցի պատահածի մասին:

Նա չէր կարող աշխատանքից շուտ դուրս գալ, բայց ասաց, որ փակեմ դռներն ու պատուհանները, և խոստացավ, որ որքան հնարա-

վոր է շուտ կվերադառնա:Նույնիսկ չգիտեմ ինչու, բայց այդ պահին հիշեցի համեղ բուտերբրոդների մասին, որոնք հայրս շատ էր
սիրում: Որոշեցի պատրաս-տել դրանցից հորս համար: Մի պլաստիկե ափսե գտա, մեջը դրեցի հացը: Իսկ հետո լուռ նստեցի դռան
մոտ և սկսեցի սպասել:

Այդպես անցավ 4 ժամ: Երբ հայրիկս եկավ, նա ցնված էր՝ տեսնելով դատարկ տունը: Ես այդ պահին նրան մեկնեցի ափսեն և ասացի.

-Ես այն քեզ համար եմ պատրաստել:

Հայրիկս վերցրեց, նստեց կողքիս, և մենք միասին կերանք:Ես տեսնում էի, որ նա գործադրում է բոլոր ուժերը, որ միայն թե չարտաս-
վի:Այդ պահից անցել է 10 տարի: Հայրս մինչև հիմա երբեմն խոսում է այդ օրվա մասին: Նա ասում է, որ իմ այդ փոքր ժեստով թույլ
չտվեցի, որ ինքն այդ օրը խելագարվի, և հենց ես եմ փրկել իր կյանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: