Մի քանի ամիս առաջ մայրս եկել էր մեր տուն հյուր։ Քանի որ տարբեր քաղաքներում ենք ապրում, հազվադեպ ենք հանդիպում։ Երկար էի համոզում, որ գա մնա մեր տանը 5-6 օր։ Ես առհասարակ չեմ սիրում շրջել խանութներով, անհամբեր մարդ եմ, իսկ ահա մայրս՝ հակառակը։ Նա իր համար պիտի զգեստ գներ, ու ես միևնույնն է, գնացի նրա հետ։
Մենք եղանք առևտրի կենտրոնի բոլոր խանութներում, ու մայրս ոչինչ չէր հավանում։ Ես արդեն բարկանում էի, հոգնած էի․․․
Վերջապես մի կապույտ զգեստ տեսանք, որն ուղղակի անննկարագրելի գեղեցիկ էր։ Ի ուրախություն ինձ՝ մորս շատ սազեց։ Դրա վրա մեծ ժապավեն կար, որը պետք էր կապել կողքի հատվածում։ Հանկարծ աչքս ընկավ, թե ինչպես է մայրս չարչարվում, որ կապի այն, սակայն մոտը չի ստացվում։ Նրա ձեռքերը ախտահարված էին արթրիտից․․․ Մատները գրեթե չէին ենթարկվում իրեն․․․ Ու նույն պահին իմ անհամբերությունն ու անհանդուրժողականությունը վերածվեցին խղճահարության ու կարեկցանքի։ Ես մի պահ գլուխս թեքեցի ուրիշ կողմ, որ թաքցնեմ արցունքներս։
Ստիպեցի ինձ հավաքվել ու մոտենալ մորս, օգնել՝ կապել։
Դրանից հետո մի քանի օր աչքիս առաջ էին մի կերպ շարժվող՝ ժապավենը կապել փորձող մորս ձեռքերը։ Այն սիրող ձեռքերը, որոնք ինձ կերակրել, լողացրել ու օրորել են, աղոթել ինձ համար։
Երեկոյան համբուրեցի նրա մատները՝ ասելով, որ երբևէ ավելի գեղեցիկ ձեռքեր չեմ տեսել․․․
Այնքան շնորհակալ եմ Աստծուն, որ թույլ տվեց նորովի տեսնել, թե ինչ մեծ պարգև ունեմ այս կյանքում՝ նվիրված ու սիրող ՄԱՅՐԻԿ․․․ Մի՞թե արժանի եմ նման նվերի․․․
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը