Մայրս մինչ օրս չգիտի, թե ամսական 3 անգամ ես ու հայրս գիշերն ուր էինք գնում ու ինչ էինք անում․․․ Իսկ դա իմ մանկության լավագույն հուշերից մեկն է․․․

Հայրս մեծ ընկերության սեփականատեր ու տնօրեն է, որը հիմնել է դեռ երիտասարդության տարիներին։ Հայրս իր գործի նվիրյալն է եղել ողջ կյանքում։ Միշտ հաճախ է ճամփորդել գործի բերումով, գործուղումների գնացել, իսկ եթե քաղաքում էր, ապա մինչ ուշ գիշեր մնում էր աշխատավայրում։ Նրան առհասարակ շատ քիչ էինք տեսնում։ Քանի որ իմ դաստիրությունը հիմնականում մորս պատասխանատվությունն էր, նա բավականին խիստ էր․ ես ունեի քնելու, ուտելու հստակ ռեժիմ, մեր տանը երբեք չէր լինում վնասակար սնունդ։ Անգամ որոշակի ֆիլմեր դիտելը մեր տանը արգելվում էր։ Մինչ դեռ հասակակիցներս նայում էին տարբեր ֆիլմեր, ես դրանց մասին անգամ պատկերացում չունեի։

Մի օր ու երեկոյան հայրս վերադարձավ օդանավակայանից ու ասաց, որ պիտի գնա գրասենյակ, որպեսզի ինչ-որ գործ ավարտին հասցնի։ Ու քանի որ ինձ վաղուց չի տեսել, հայտնեց, որ ես էլ պիտի իր հետ գնամ։ Մինչ այդ պահը հորս ուղիղ 1 շաբաթ չէի տեսել։

Ճանապարհին մենք կանգ առանք մի սրճարանի մոտ, մեծ պիցցա, կոլա վերցրեցինք, հետո հայրս մտավ խանութ ու բերեց մի քանի տոպրակ չիպս ու ադի-բուդի (եթե մայրիկս իմանար, որ պիտի ուտեմ այդ ամենը, կաթվածահար կլիներ)։

Մենք հասանք հորս աշխատավայր, մտանք կոնֆերանս դահլիճ, միացրեցինք Հարի Փոթեր ֆիլմը, որը դիտելու մասին երազում էի (մայրս կտրականապես դեմ էր այն միացնելուն)։

Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: