Մանկական ցանափոշու օգտագործման եղանակներ, որոնք կխնայեն գումարն ու ժամանակը

Երեխաներ ունենալուց հետո սկսել եմ ավելի շատ ուշադրություն դարձնել մաքրող միջոցների ու հիգիենայի պարագաների բաղադրությանը։ Ու այն, ինչ հայտնաբերում եմ, երբեմն վախեցնում է ինձ։

Երեխաներս արդեն մանկապարտեզ էին գնում, երբ պատահաբար գտա երկու տուփ մանկական ցանափոշի, որոնք էլ չէի օգտագործելու։ Որպես տնտեսող կին՝ որոշեցի իմանալ, թե դրանք ինչպես կարող եմ օգտագործել այլ նպատակով։

детская присыпка

Համացանցում ինֆորմացիա փնտրելուց հետո իմացա, որ մանկական ցանափոշին պայքարում է ոտքերի քրտնելու, նաև կոշիկների վատ հոտի դեմ։ Անհրաժեշտ է ցանափոշի լցնել կոշիկի մեջ՝ նախքան հագնելը։ Այն կկլանի հոտերն ու խոնավությունը։

Եթե կոշիկները ցավեցնում են, հարում կրունկները, նորից կօգնի մանկական ցանափոշին։ Մի քիչ լցրեք կոշիկի մեջ, մի քիչ էլ ոտքերի այն հատվածին քսեք, որտեղ կոշիկը ցավեցնում է։ Պատրաստ է։

Որպեսզի մազահեռացումը դիսկոմֆորտ չառաջացնի, ոսկով էպիլյացիայից առաջ մաշկը շփեք ցանափոշիով։ Սա կարող են օգտագործել նաև տղամարդիկ՝ սափրվելուց հետո բորբոքումներից ու այրոցից խուսափելու համար։

детская присыпка не по назначению

Գեղեցկություն ապահովելու հարցում ևս ցանափոշին կօգնի ձեզ։ Օրինակ, որպեսզի թարթիչներն ավելի ծավալուն լինեն, առաջին հերթին վրձինով ցանափոշի քսեք դրանց, միայն հետո օգտագործեք շպարի պարագաները։

Եթե մաշկի վրա հյատնաբերել եք քերծվածք կամ կարմրածություն, շփեք այդ հատվածը ցանափոշիոեվ։ Այն կախտահանի վերքը։

детская присыпка в хозяйстве

Եթե պիտի շտապ դուրս գաք տնից, բայց չեք հասցրել լվանալ գլուխը, մի քիչ ցանափոշի լցրեք մազարմատներին, անցկացրեք մատներով՝ կարծես սանրում եք։

детская присыпка как выбрать

Եթե հագուստի վրա պատահաբար յուղ է կաթացել, փորձեք շատ արագ մի քիչ ցանափոշի լցնել։ Այն կկլանի յուղը։ Լվացեք հագուստը առաջին հնարավորության դեպքում՝ սովորական եղանակով։

Մանկական ցանափոշին կօգնի անգամ գորգերը մաքրելու հարցում։ Գորգի եզրերին լցրեք փոշին, թողեք 20 րոպե։ Այնուհետև ուղղակի մաքրեք փոշեկուլով։ Տհաճ հոտերը իսկույն կվերանան։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: