Մեծ Բրիտանիայում հեռուստատեսային ծրագրերից մեկին հյուրերը մերկ են ներկայացել (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում հեռուստաընկերություններից մեկի This Morning առավոտյան ծրագրին զույգն առանց հագուստի է ներկայացել, գրում է Metro հրատարակությունը։

Մերկ հյուրերին դիմավորել են ծրագրի հաղորդավարներ Իմոն Հոլմսը և Ռոշել Հյումսը, որոնք խոստովանել են, որ հյուրերի տեսքն իրենց համար նույնպես անսպասելի է եղել։

Հյումսը նաև նշել է, որ չի կարողացել դիմադրել մերկ մարմինները ուսումնասիրելու գայթակղությանը և հաճախ նայել է այնտեղ, որտեղ որ պետք չէր։

Փեմ և Մարկ անունով մերկ հյուրերը նուդիզմ հոսանքի կողմնակիցներ են, և նրանց «մերկ» ներկայանալը իրենց անցկացրած սոցիալական արշավի մի մասն է։ Վերջիններս   նուդիստների դեմ բացասական վերաբերմունքին և մարդկային մարմնի օբյեկտիվացման դեմ են հանդես գալիս։
Հյուրերը նշել են, որ նուդիզմը օգնում է մարդկանց ընդունել իրենց  այնպիսին, ինչպիսին, որ նրանք իրականում կան, ինչպես նաև չդատել գեղեցկության չափանիշներով։

press.spektr.am

Понравилась статья? Поделиться с друзьями: