Մեր տուն են տեղափոխվել ամուսնուս երեխաները, որոնք ինձ ատում են

Չգիտեմ՝ ինչ անել․․․ նույնիսկ խորհուրդ չեմ կարող խնդրել որևէ մեկից։

Ամուսնացել եմ Վահանի հետ։ Այդ ժամանակ նա արդեն 2 տարի բաժանված էր։ Մի քանի ամիս հանդիպեցինք, հետո էլ ամուսնացանք։

Վահանն ինձ ի սկզբանե ասել էր, որ ունի 2 երեխա։ Ես պատրաստ էի, որ մեր հարաբերությունները կարող են անթերի չլինել, բայց չէի սպասում, որ նրանք ուղղակի կատեն ինձ։ Երեխաների մայրը նրանց իմ դեմ էր տրամարդում, չարախոսում էր իմ մասին և մեղադրում, որ այդ ես եմ տարել իրենց հորն ընտանիքից։ 

Похожее изображение

Ես գուցե և ուշադրություն չդարձնեի, բայց համբերությունս սպառվեց այն ժամանակ, երբ այդ կինը բերեց մեր տուն իր երկու երեխաներին և ասաց, որ նրանք ողջ ամառը մեր տանն են անցկացնելու։ 3 ամիս, պատկերացնու՞մ եք։

Մեր երեխան փոքր է, ես չեմ աշխատում այս պահին։ Ամուսինս ամբողջ օրը տանը չէ և խնդրեց, որ համաձայնվեմ երեխաներին թողնել մեզ հետ։

Չնայած նրան, որ ամուսնուս շատ եմ սիրում, պիտի խոստովանեմ, որ նրա երեխաներն իսկական փոքրիկ սատանաներ են․․․ 13-14 տարեկան են, առհասարակ ամենաբարդ շրջանն է, հատկապես ինձ հետ իրենց սարսափելի են պահում։ Աղջիկը գողանում է իմ զարդերը, որդին՝ մեր տան գումարը․․․ Պատմեցի ամուսնուս, իսկ այդ փոքր ստախոսները կարողացան համոզել նրան, որ այդ ամենը ես հորինել եմ։

Երեխայիս մասին էլ չեմ խոսում․ անընդհատ գժվացնում են փոքրիկիս, ձեռքից վերցնում խաղալիքները, որ լացի։

Похожее изображение

Ես հիմա չգիտեմ, թե ինչպես վարվեմ։ Ես էլ քարից չեմ, ինձ թվում է, սիրտս կպայթի շուտով։ Չեմ ուզում նեղացնել Վահանին, նա լավ մարդ է, և արժանի չէ, որ իր հետ վատ վարվեն։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: