Միայն տարիներ անց իմացա, որ կինս ինձ հավատարիմ չի եղել ու աղջիկս՝ ուրիշ տղամարդուց է․․․

Աղջիկս իմ կենսաբանական երեխան չէ։ Նախկին կինս մեր ամուսնական կյանքի սկզբում անհավատարիմ է եղել, շարունակել է շփվել նախկին ընկերոջ հետ։ Բայց դրա մասին իմացել եմ շատ ուշ․․․ Այն բանից հետո, երբ հետազոտությունը հաստատեց իմ կասկածները, ես ամուսնալուծվեցի, որոշեցի մոռանալ նրանց երկուսի մասին․․․ Բայց հետո զջացի։

Աղջնակը չէր խնդրել ինձ, որ իր համար հայր դառնամ։ Նա մեղավոր չէ կատարվածի մեջ, նա և մայրիկ, և հայրիկ ունենալու իրավունք ունի։ Ես գիտեի, որ նրա մայրը չի կարողանա լավ կյանք ապահովել երեխայի համար, քանի որ երբեք չի աշխատել, տան գործերն էլ մի կերպ էր անում։

Ու ես հայր մնալու որոշում կայացրեցի։ Ես առհասարակ փորձում եմ միշտ օգնել երեխաներին, երևի թե դա նրանից է, որ ինքս ծանր մանկություն եմ ունեցել, ու լավ հասկանում եմ, թե ինչ է կատարվում անօգնական փոքր մարդկանց հոգում։

Աղջիկս կրում է մորս անունը, իմ ազգանունը։ Անգամ արտաքնապես նման է ինձ, շատերն են դա ասում։ Հիմա երրորդ դասարան է տեղափոխվել, խելացի է, բարի ու կենսուրախ։ Ես նրան սիրում եմ առաջվա պես, հաճախ բերում եմ իմ տուն, որ միասին ժամանակ անցկացնենք։ 

Շնորհակալ եմ ինքս ինձ, որ խելք ու իմաստություն ունեցա՝ իմ աղջկանից չհրաժարվելու համար։ Գուցե նրա կենսաբանական հայրը չեմ, բայց նրա պապան եմ․․․

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: