Մի կին պատրաստվում էր ազատվել իր դեռ չծնված երեխայից․․․ Հիվանդանոց գնալու օրը առեղծվածային մի դեպք պատահեց․․․

Միջին տարիքի կինը մի օր անսպասելի հայտնաբերեց, որ հղի է։ Նա արդեն ուներ 15 տարեկան երեխա, լավ աշխատանք, որտեղ հաջողություններ էր գրանցում ու մեծ գումար վաստակում։ Փոքր երեխան ուղղակի կչփացներ նրա բոլոր պլանները, կխանգարեր կարիերային և արդեն սովորական դարձած կենցաղին։

Ի վերջո նա որոշեց ազատվել երեխայից,քանի որ այլ ելք չէր տեսնում։

Գրասենյակի ադմինիստրատորը, որտեղ ինքը աշխատում էր, պարբերաբար ապահովության համար փոխում էր համակարգիչների գաղտնաբառերը։ Ու դրա համար նշում էր ոչ թե սովորական բառեր ու թվեր, այլ օգտագործում հատուկ ծրագիր, որն ընտրում էր տառերի ու թվերի չկրկնվող համադրություն։

Այն օրը, երբ կինը պիտի գնար բժիշկի՝ պլանավորածն իրականացնելու համար, առավոտյան եկավ աշխատանքի ու համակարգչի ստեղնաշարի տակ գտավ թերթիկ։ Ադմինիստրատորը միշտ որպես գաղտնաբառ էր ընտրում ծրագրի կողմից առաջարկած գաղտնաբառերից քիչ թե շատ հիշվողը, գրում թերթիկին ու դնում աշխատողների սեղաններին։ Երբ կինը կարդաց իր նոր գաղտնաբառը, քարացավ․ այնտեղ գրված էր PLZMOMNO։ Անգլերենի մասնագետ լինելով՝ կինը հասկացավ, որ դա «Please Mom No» («Խնդրում եմ, մայրիկ, ոչ») նախադասության կրճատ ձևն է։ Այսինքն հենց ծրագիրն էր պատահականության սկբունքով առաջարկել տվյալ գաղտնաբառը։

По половому признаку: мечтавший о сыне дагестанец заставил жену сделать аборт | Статьи | Известия

Ու դա չէր կարող հատուկ արված լինել որևէ մեկի կողմից, քանի որ նրա հղիության մասին ոչ ոք չգիտեր, անգամ ամուսինը։ Նա հենց այդ պահին վերցրեց հեռախոսը, զանգահարեց հիվանդանոց ու չեղարկեց այցը։

Հիմա նրա որդին արդեն 5 տարեկան է։ Իսկ երեխայի առաջին բառը եղել է «շնորհակալություն»։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: