Սա շատերի մանկության ուտելիքն է, թեպետ մեծերն էլ են այն սիրում։ Խոսքը սպիտակաձավարի շիլայի մասին է։ Ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, ու մարդիկ շարունակում են երեխաներն տալ այս մթերքը։ Սակայն ժամանակակից դիետոլոգները հորդորում են զերծ մնալ դրա հաճախակի օգտագործումից, քանի որ այն այնքան էլ օգտակար չէ, ինչպես շատերն են համոզված։
Անշուշտ, սպիտակաձավարի շիլան ունի նաև դրական կողմեր․
- հոգ է տանում սրտի առողջության մասին, լավացնում է արյան շրջանառությունը, բարձրացնում հեմոգլոբինը՝ երկաթի ու վիտամին Е-ի պարունակության հաշվին;
- արագ է պատրաստվում, ու դրա շնորհիվ պահպանվում են օգտակար միկրոտարրերը;
- այն խորհուրդ է տրվում օգտագործել, երբ առկա են որովայնի խոռոչի օրգանների պաթոլոգիաներ։
Սակայն զգուշությամբ և խիստ սահնանափակ օգտագործեք շիլան հետևյալ պատճառներով․
- սպիտակաձավարը ստանում են ցորենի մանր փշուրներից, այդ պատճառով այն հարուստ է գլյուտենով, որը հաճախ երեխաների մոտ դառնում է ծանր սննդային ալերգիայի պատճառ։ Նման ալերգիան վտանգավոր է նրանով, որ դժվար է ախտորոշվում, քանի որ դրա նշանները նման են լինում մարսողական օրգանների հիվանդությունների ախտանիշներին;
- գլյուտենը ախտահարում է հաստ աղիքի լորձաթաղանթը, ինչի պատճառով նյութափոխանակությունը զգալիորեն տուժում է։ Օրգանիզմը դադարում է յուրացնել անգամ վերամշակված սնունդը, ինչն էլ հանգեցնում է քրոնիկ փորլուծության ու խոցերի առաջացման;
- սպիտակաձավարի շիլան 70%-ով բաղկացած է կրախմալից։ Փոքրիկների ստամոքսի համար դա շատ մեծ ծանրաբեռնում է;
- սպիտակաձավարի մեջ պարունակվում է գլիադին բուսական սպիտակուց, ֆիտին, որի առկայությունը խոչընդոտում է կալցիումի նորմալ յուրացմանը։ Սա շատ վտանգավոր է ոսկորների առողջության համար;
- սպիտակաձավարը ինչպես երեխաների, այդպես էլ մեծերի մոտ դառնում է ավելորդ քաշի առաջացման պատճառ։
Եթե շատ եք սիրում սպիտակաձավարի շիլա, ապա հետևեք ստորև ներկայացված կանոններին․
- կերեք այն 7–10 օրը մեկ;
- շիլա մի տվեք մինչև 1 տարեկան երեխաներին, իսկ մինչ 3 տարեկանը տվեք շատ հազվադեպ;
Ցանկացած մթերք օգտակար է չափավոր օգտագործման դեպքում։
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը