Մի քանի խորամանկություն, որոնց մասին պիտի իմանա յուրաքանչյուրը

Զարմանալի է, թե ինչպես է ժամանակակից կանանց հաջողվում և աշխատել, և տան գործերով զբաղվել, և երեխաներին դաստիրակել: Կենցաղը հեշտացնելու համար առաջարկում ենք իմանալ այս մի քանի խորամանկությունների մասին, որոնք պիտանի կլինեն բոլորին:

кулинарные советы

  • եթե ձեզ անհրաժեշտ է մի քիչ կիտրոնի հյութ, իսկ ամբողջ միրգը չեք ուզում կտրել, որ չփչանա, ապա կարող եք փայտե չոփիկով փոքր անցք անել. այդ կերպ և հյութ կստանաք, և կիտրոնի միջուկը չի չորանա;

кулинарные советы

  • որպեսզի միրգն ու հատապտուղները երկար ժամանակ մնան թարմ, ու խոհանոցում չհավաքվեն մլակներ, ուրեմն լվացեք մթերքը, իսկ հետո իջեցրեք քացախով թույլ լուծույթի մեջ: 1լ ջրին երկու կաթիլը լիովին բավական է;
  • սոխն ու սխտորը ցանկալի է պահել սառնարանում՝ տոպրակով. այ դեպքում դրանք երկար ժամանակ չեն ծլի ու չեն փչանա;
  • նեխուրն ու բրոկոլին ավելի երկար ժամանակ կմնան թարմ ու խրթխրթան, եթե փաթաթեք փայլաթղթով;
  • եթե ապուրին պատահաբար շատ եք աղ լցրել, կարտոֆիլ ավելացրեք;

кулинарные советы

  • խոհանոցի պաստառի վրայից յուղոտ լաքան հեռացնելու համար շփեք այն կավիճով, իսկ հետո մաքրեք չոր սպունգով;
  • եթե անհրաժեշտ է ուտեստին սխտորի համ հաղորդել, իսկ սխտոր ավելացնել չեք ուզում, ափսեին կտրած սխտոր քսեք;
  • եթե անորոշ ժամանակով մնացել եք առանց սառնարանի, հավկիթներին ձեթ քսեք. այդպես կերկարացնեք մթերքի պիտանելիության ժամկետը;

кулинарные советы

  • եթե հացամանի մեջ 1 կտրած խնձոր դնեք, հացն ավելի երկար ժամանակ թարմ կմնա:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: