Մի քանի տարի առաջ աշխատում էի հագուստի խանութում․․․ Մի գեր կին եկավ՝ ամուսնու ու որդիների հետ․․․

Մոտ 2-3 տարի առաջ աշխատում էի հագուստի խանութում։ Մեզ մոտ կար նաև մեծ չափերի հագուստ, այնպես որ ամեն օր տեսնում էինք տարբեր կազմվածքով կանանց։ Գալիս էին և լավ մարդիկ, և վատ մարդիկ, ինչպես որ բոլոր տեղերում։

Մի անգամ մեր խանութ մտավ մոտ 40 տարեկան մի կին՝ ամուսնու ու երեք որդիների հետ։ Նկատեցի, որ կնոջ հագին տղամարդու բլուզ է ու շատ լայն սև տաբատ։ Նա սկսեց զննել տեսականին ու խնդրեց իրեն օգնել ջինս ընտրել։

Չնայած ավելորդ քաշին՝ կինը շատ գեղեցիկ արտաքին ուներ։ Ու ես տեսնում էի, որ ամուսինն ու տղաները նույնպես ուզում են օգնել մորը, բայց վերջինս ակնհայտ ամաչում էր։ Նրանք ինձ այնքան դուր եկան, որ որոշեցի ամեն ինչ վերցնել ձեռքս։ Ընտանիքի տղամարդկանց առաջարկեցի նստել հանդերձարանի մոտ՝ նստարաններին։ Մոտացա կնոջը ու վստահեցրի, որ հարմար հագուստ կգտնենք իր համար։

Ես արդեն մի քանի տարի կանացի հագուստ չեմ գնել ինձ համար․․․ -ամաչելով ասաց հաճախորդուհիս։

Վերջապես մենք մի քանի բան հավաքեցինք․ ես փորձառու եմ հագուստի բնագավառում ու կարողացա գրագետ խորհուրդներ տալ՝ թե ինչ մոդելի ջինս կամ վերնաշապիկ ընտրել, որ կազմվածքը ճիշտ ընդգծենք։

Գնացինք հանդերձարան։ Մի քանի վայրկյանից հաճախորդուհիս դուրս եկավ, որ ցուցադրի արտաքինը։ Նրա աչքերը փայլում էին, քանի որ շատ էր հավանել սեփական արտացոանքը հայելու մեջ։

Лишний вес – причины возникновения и эффективные способы стать стройным навсегда

Ու գիտեք ինձ ինչն ուրախացրեց ամենից շատ․ նրա ընտանիքի աջակցությունը։ Եվ ամուսինը, և երեխաները սկսեցին միաձայն գովել կնոջը, հաճոյախոսություններ անել։

Արդյունքում նրանք վերցրեցին գրեթե ամենը, ինչ դրել էինք փորձելու։ Ավելի իսկական ընտանիք ես երբևէ չեմ տեսել։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: