-Հայրիկ, ի՞նչն է աշխարհում ամենափոքրը։
-Մարդու կյանքը, որդիս։ Սկսում ես ապրել, ու հանկարծ հայտնաբերում ես, որ ծերուկ ես։
-Հաա․․․ Իսկ ֆիզիկայի ուսուցչուհին ասել է, որ էլեկտրոնը․․․ Իսկ ի՞նչն է ամենաերկարը։
-Մարդու կյանքը։ Այնքան սխալ ես հասցնում անել, որ ծոռներդ էլ չեն կարողանա ուղղել։
-Աշխարհագրության դասին մեզ ասել էին, որ էկվատորը․․․ Մի՞թե ստել են։
-Հայրիկ, իսկ ի՞նչն է ամենից շատ գնահատվում։
-Մարդու կյանքը, տղաս։
-Հա, իսկ էտ դեպքում ամենաէժանն ի՞նչն է։
-Էլի մարդու կյանքը, այն երբեմն կոպեկների դիմաց են վաճառում, երբեմն առհասարակ չեն գնահատում։
-Իսկ մեզ ասել էին, որ ստրուկների աշխատանքն է ամենաէժանը։
-Դե լավ, հայրիկ, ասա, որն է ամենաբարդ թեորեմը։
-Մարդու կյանքը, որդիս։ Ամեն օր առավոտից երեկո ինչ-որ մեկին ու ինքդ քեզ ինչ-որ բան ես ապացուցում։
-Ծիծաղելի պատասխաններ ես տալիս, հայրիկ։ Դե ասա, ո՞վ է ամենաուժեղը։
-Նա, ով գիտի իր թշնամիների լեզուն։
-Իսկ ո՞վ է ամենաբարին։ Երևի նա, ով բոլորին խղճում է, այնպես չէ՞։
-Ամենաբարին նա է, տղաս, ով չի խղճում ինքն իրեն։
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը