Մորաքույրս միշտ բարկանում էր ամուսնու վրա, որ մետաղադրամներ է վերցնում գետնից․․․ Իսկ հիմա․․․

Արդեն 1 տարի է, ինչ ես սկսել եմ գետնին մետաղադրամներ գցել․․․

Երկար տարիներ շարունակ մորաքրոջս ամուսինը կռանում էր ու գետնից վերցնում այն բոլոր մետաղադրամները, որոնք պատահաբար նկատում էր։ Մորաքրոջս դա հանում էր հունից․ նա անհանգստանում էր, որ հարևանները կտեսնեն ու կմտածեն, որ իրենք աղքատ են ու ունեն այդ մանր-մունր գումարի կարիքը։ Դրա պատճառով ամուսինները հաճախ էին վիճում։

1,5 տարի առաջ մորաքրոջս ամուսնու մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։ Մի քանի ամիս պայքարելուց հետո՝ նա հանձնվեց հիվանդությանը․․․

Ու դրանից երկու շաբաթ անց մորաքրոջս մի կերպ հանեցի զբոսանքի, որ մի քիչ քայլի ու շեղվի մտածմունքներից։ Այդ պահին նա գետնին խոտերի մեջ մետաղադրամ նկատեց, արագ վերցրեց ու ամուր սեղմեց ափի մեջ․

Նա իմ մասին է մտածում այս պահին․․․ Հատուկ է ուղարկել մետաղադրամը․․․ Սա նշան է․․․

Монету подобрал, несчастье призвал»: Найденные на улице деньги могут наслать беду — экстрасенс

Ու հիմա ամեն անգամ, երբ մորաքրոջս հետ եմ, մի մետաղադրամ եմ գցում գետնին, որ նա գտնի այն։ Մորաքույրս վստահ է, որ իր ամուսինն է ուղարկում․ դա իսկապես սփոփում է նրա վիշտը։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: