Նշաններ, որոնք դրամապանակդ փողով կլցնեն. մեր տատերն ու պապերը դրան իզուր չէին հավատում

Ներկայացնում ենք նշաներ, որոնք դրամապանակդ փողով կլցնեն:

Դրամապանակ

1. Փողը սիրում է կարմիր գույնը և բնական նյութեր: Բնական կաշվից կարմիր դրամապանակ գնիր:

2. Պետք չէ մինչև վերջին դրամը ծախսել: Դատարկ դրամապանակը չքավորություն է գրավում:

3. Երկար մի պահիր կեղտոտ, մաշված կամ պատռված թղթադրամները:

4. Փողն այնպես պահիր, որ թվերը նույն կողմում լինեն:

5. Դրամապանակիդ գաղտնի մասում 2-դոլարանոց թղթադրամ պահիր կամ 5-դոլարանոց:

6. Դրամապանակումդ շատ մանր մի պահիր:

7. Երբեք ոչ ոքի ցույց մի տուր դրամապանակիդ մեջ եղած փողը:

8. Փողի բնական նշաններն են՝ ծառը, կաշին, մորթին: Դրամապանակիդ մեջ փայտե կամ կաշվե թալիսման դիր:

Փողոցում և հաստատություններում

1. Փողոցում նկատած փողն անպայման պետք է վերցնել:

2. Արծվի կողմը դեպի վեր ընկած մետաղադրամը փող է գրավում, հակառակը՝ վանում: Առաջին դեպքում մետաղադրամը վերցրու, երկրորդ դեպքում թող:

3. Մի վերցրու խաչմերուկում ընկած փողը: Պետք կլինի շատ ծախսել առողջության վրա:

4. Փողը, որը տալիս ես որպես թեյավճար, եռակի վերադառնում է:

Տանը

1. Ճաշասեղանն ապահովվածության նշան է: Մի նստիր դրա վրա, այլապես փողը քեզ կշրջանցի:

2. Որպեսզի տանը փող լինի, մի քանի մետաղադրամ դիր ճաշասեղանի սփռոցի տակ:

3. Դրամապանակդ մի դիր ճաշասեղանի կամ մահճակալի վրա:

4. Փողը և բանալին գիշերը սեղանի վրա մի թող:

5. Տանը պետք է միայն մեկ ավել լինի, այլապես փողն արագ կգա: Այն պետք է դրվի լայն ծայրը դեպի վեր:

6. Ճաշի ժամանակ կինը վերջինն է բաժակը չրխկացնում անծանոթ տղամարդու հետ, տղամարդը՝ կնոջ: Այդ դեպքում նրանք միշտ փող կունենան:

7. Երբեք դրամը մի թափթփիր: Պահիր խնայատուփում, դրամապանակի մեջ կամ գաղտնի արկղում:

8. Նախքան փողը հավաքելը հստակ որոշիր՝ այն ինչի վրա է ծախսվելու: Երբեք սև օրվա համար մի կուտակիր: Դրական մտքերով կուտակիր: Այդ ժամանակ հաջողությունը քո տուն կգա:

9. Սարդը բարեկեցության խորհրդանիշ է: Մի սատկացրու դրան:

10. Հաց և աղ պարտքով մի տուր: Համարվում է, որ այդ մթերքների հետ տնից փողն ու բարեկեցությունն են հեռանում:

11. Վերջալույսից հետո մաքրություն մի արա:

12. Նորոգիր բոլոր ծորակները. կորած ջրի հետ փողն էլ է կորում:

Ընդհանուր նշաններ

1. Որպեսզի փողը տանը մնա, աշխատավարձի օրն այն ծախսել չի կարելի, պետք է գիշերը տանը մնա:

2. Խանութում փողը ձեռքից ձեռք մի տուր և մի վերցրու: Փողի հետ կարող է մյուս մարդու էներգետիկան փոխանցվել, որը ոչ միշտ է լավը: Ավելը վերադարձրու, եթե վաճառողը սխալվեց:

3. Երբեք նոր իրով մի պարծեցիր. փողը կարող է հեռանալ:

4. Երբեք մի նայիր մարդու աչքերի մեջ, ում ողորմություն ես տալիս:

5. Գրպանններիդ անցքերն անպայման կարիր:

6. Փող գրավելու համար թանկարժեք զարդեր կրիր: Ոչ մի դեպքում ուրիշին մի տուր քո թանկարժեք իրերը կրելու կամ փորձելու համար:

7. Ձախ ափդ է քոր գալիս, փող կստանաս, աջը՝ կծախսես:

8. Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը կորստաբեր է, ծովային սպայի կամ հղի կնոջ՝ շահաբեր:

9. Երբեք մի քննադատիր և մի նախանձիր նրանց, ովքեր ավելի շատ փող ունեն: Դա ավելի մեծ ֆինանսական դժվարություններ կբերի:

Աղբյուր՝ Blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: