Ոստիկանը գրկել է փոքրիկ աղջնակին և երգում է նրա համար․․․նկարի հետևում ողբերգական պատմություն է թաքնված․․․

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Կոլորադո նահանգի ճանապարհներից մեկի վրա։ Մեծ չափսերի արտաճանապարհային մեքենան, որով ընտանիքը ուղևորվում էր Իլլինոյսից, դուրս է թռել երթևեկելի գոտուց։ Երկու անգամ գլորվել է և մնացել՝ ակերով դեպի վերև։ Իսկ ՃՏՊ-ի պատճառը՝ վնասված անվադողն էր։

Ամուսինը, կինը՝ երեք երեխաների հետ միասին, գալիս էին այստեղ՝ հանգստանալու․․․Բայց, ցավոք, հագիստն ավարտվել է ողբերգությամբ։

Ղեկին նստած էր ընտանիքի հայրը։ Նա տեղում մահացել է։ Մյուս ուղևորները ստացել էին լուրջ վնասվածնքեր։ Իսկ փոքրիկ աղջնակը, ով պատահարի ժամանակ նստած է եղել մանկական քարսիթի մեջ, մնացել է անվնաս։

Վթարի վայր անմիջապես տեղ են հասել ոստիկանները։ Նրանցից մեկը՝ Նիկը, գրկել է աղջնակին, մի կողմ անցել և փորձել նրան շեղել երգով, որը սիրում է իր 2-ամյա դուստրը։

-Երբ ՃՏՊ-ի արդյունքում տուժում են փոքր երեխաները,  ասում է ոստիկանը,- անհնար է մնալ անտարբեր։ Ես ինքս էլ հայր եմ, հասկանում եմ, թե երեխաներն ինչ են զգում։ Երբ մենք գալիս եքն դեպքի վայր, անում ենք ամեն ինչ, որ հանգստացնենք ողջ մնացածներին։ Եվ հատկապես՝ փոքրիկներին։

Ըստ Նիկի՝ եթե ինքը լիներ երեխայի հայրը, ապա միանշանակ կցանկանար հոգատարությամբ շրջապատել փոքրիկ աղջնակին։

Մեծերի համար էլ է ծանր այս ամենը, բակց երեխաներն ամեն ինչ այլ կերպ են ընդունում։ Երեխաները ձգվում են դեպի ձեզ։

Երբ ես բռնել էի նրա ձեռքը, նա սեղմում էր իմ մատները, ինչպես որ իմ աղջիկն է անում։ Ես բժիշկ չեմ, բայց կարող եմ գրկել տուժած փոքրիկին, նրա հետ լեզու գտնել, հանգստացնել։ Իմ կոլեգաներից յուրաքանչյուրն էլ իմ փոխարեն նման կերպ կվարվեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: