Որդիս հարցրեց, թե քանի տարեկանում եմ իրեն ունեցել․․․ Իսկ ես ամաչում էի իմ տարիքից․․․

Իմ երկու աղջիկները արդեն բավականին մեծ էին, 8 և 9 դասարաններում էին սովորում, երբ սկսեցի պարբերաբար ինձ վատ զգալ։ Որպեսզի պարզեմ վատացած իմ ինքնազգացողության պատճառը, գնացի մեր ընտանեկան բժիշկի մոտ։ Ինչ ասես ակնկալում էի լսել, կարծում էի, որ լուրջ հիվանդ եմ։ Սակայն փոխարենն ինձ ասացին, որ հղի եմ։

Այդպես բավականին մեծ տարիքում ունեցա որդուս։ Նրան տվեցինք Ալեն անունը։ Մեր ընտանիքի համար շատ մեծ ուրախալի իրադարձություն էր։ Որդուս լույս աշխարհ գալը որքան անսպասելի էր, այդքան էլ երկար սպասված։

Ով կմտածեր, որ 41 տարեկանում նորից կմայրանամ։ 

Տղաս շատ բարի, հոգատար, կենսուրախ երեխա է։ Մենք պաշտում ենք նրան։ Միայն թե երբեմն ամաչում եմ իմ տարիքից, դա ինձ համար մի քիչ ցավոտ հարց է։

Վերջերս էլ 6-ամյա որդիս հարցրեց․

Մամ, իսկ դու քանի տարեկան էիր, երբ ես ծնվեցի։

Մի քիչ լարվեցի նրա հարցից։

41, տղաս, իսկ ինչու՞ ես հարցնում։

Վայ, ինչպիսի խայտառակություն․․․

Этот ребенок хотел знать, сколько лет было его матери, когда он родился. Следующие слова сына – заставили ее плакать!

Այսինքն․․․ Ի՞նչ է պատահել։

Ալենը նայեց ինձ իր քնքուշ մեծ աչուկներով ու ասաց․

Միայն մտածիր, թե քանի տարի ես ապրել՝ առանց ինձ ճանաչելու․․․ Ահավոր է․․․

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: