Չեմ զղջում արարքիս համար․․․ Միջին տարիքի մի կին ուզում էր վիրավորել փոքրիկին՝ նրա հոր մասնագիտության պատճառով․․․

Օրեր առաջ մտել էի բանկ, որտեղ մի անկյունում դրված էր մանկական սեղան՝ թղթերով, մատիտներով, նաև գրատախտակ, որպեսզի երեխաները ծնողներին սպասելիս չձանձրանան։

Իմ 6-ամյա դուստրը մոտեցավ սեղանիկին, այնտեղ ևս երկու աղջիկ երեխաներ կային։ Բոլորը կլանված նկարում էին, երբ երեխաներից մեկի մայրն ասաց․

Այս ինչ նկարչուհիներ են․․․ Տաղանդավոր, գեղեցիկ․․․ Հաստատ պրոֆեսիոնալ նկարչուհի եք դառնալու։

Женщина обижает девочку, оскорбляя профессию ее отца. Пока мужчина рядом не говорит это!

Այդ պահին փոքրիկ աղջնակը հպարտ բարձրացրեց գլուխն ու նայելով կնոջը՝ ասաց․

Իմ հայրիկն իսկական նկարիչ է։

Կինը ժպտաց ու հարցրեց․

Իսկ ի՞նչ նկարիչ է հայրդ, որտե՞ղ է աշխատում։

Իմ հայրիկը տատու-նկարիչ է։

Մի ակնթարթում այդ կնոջ դեմքը փոխվեց․․․ Աչքերը, բերանը կարծես ծռվեցին, հայացքը լցվեց ծաղրանքով թե զզվանքով։ Նա բացեց բերանն ու սկսեց․

Քո հայրիկի գործը այնքան էլ․․․

Այնքան էլ հեշտ գործ չէ․․․ -միջամտեցի ես՝ նայելով ուղիղ կնոջ աչքերին, որպեսզի հասկանա, որ լռելու ժամանակն է։ Մի՞թե կարելի է երեխային ասել, որ իր հայրը արժանի մասնագիտություն չունի, անգամ եթե դա այդպես լիներ։

 

Քո հոր գործը դժվար ու պատասխանատու է, քանի որ թղթի վրա նկարածը կարող ես գցել աղբը, իսկ այն, ինչ պատկերված է մարմնին, հավերժ մնում է մարդու հետ։ Սարսափելի է անգամ պատկերացնելը, թե ինչ կլինի, եթե ոչ տաղանադավոր մարդ զբաղվի դաջվածքներով։ Կարծում եմ, քո հայրն իսկապես տաղանդավոր նկարիչ է։ 

Երեխայի տրամադրությունն այնքան լավացավ իմ խոսքերից հետո։ Նա գոհ ու ուրախ շարունակեց նկարչություն անել։

Հիմա ինձ մի հարց է տանջում․ մի՞թե կողմնակի մարդիկ ուրիշի կյանքին, այն էլ երեխաների ներկայությամբ միջամտելու, գնահատականներ տալու իրավունք ունեն։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: