Չեմ ուզում երեխա ունենալ, նրանք կփչացնեն կյանքս…բայց իմ տեսակետի պատճառով այժմ բազմաթիվ խնդիրների առաջ եմ կանգնել

Ես չեմ ուզում երեխա ունենալ, պարզապես դեմ եմ դրան: Ես ոչ մեկին չեմ մեղադրում որևէ որոշման համար, իսկ ահա ինքս այժմ խնդիրների առաջ եմ կանգնել: Չեմ կարողանում բացատրել մորս իմ տեսակետը, հենց փորձում եմ հետը խոսել, ի վերջո վիճում ենք: Իմ փորձերն անիմաստ եմ:

Բանն այն է, որ ես համոզված եմ, որ երեխայի ծնունդը ուղղակի կփչացնի իմ կյանքը: Դա ինձ համար ակնհայտ է: Նայում եմ երեխա ունեցող ընկերներիս և մի քիչ խղճում եմ նրանց. իրենք կորցնում են երիտասարդությունն ու էներգիան՝ երեխա մեծացնելու պատճառով: 

Երեխա ունենալ և դաստիրակել՝ նշանակում է, տալ նրան քո կյանքը, իսկ փոխարենը ոչինչ չստանալ: Իսկ ամենածիծաղելին այն է, որ երբ ես ասում եմ սա ընկրերներիս, նրանք ինձ այնպես են նայում, կարծես իրենց առաջ խելագար է կանգնած: Ստիպված եմ շատ մարդկանց անտեսել, բարեբախտաբար, ինքնագնահատականս կախված չէ այլ մարդկանց կարծիքից:

Բայց հիմա ունեմ մի խնդիր. վերջին շրջանում բավականին երկար ժամանակ հանդիպել եմ երկու երիտասարդների հետ, լուրջ հարաբերություններ ունեինք, սակայն երկուսն էլ հեռացան, երբ իմացան, որ չեմ պատրաստվում երբևէ երեխա ունենալ: Այսինքն, եթե երեխա չեմ ուզում, պիտի միայնա՞կ մնամ: Հետաքրքիր է:

Картинки по запросу "Я не хочу детей""

Ընկերուհիներս էլ երբեք չեն աջակցում ինձ, ինչպես և ծնողներս: Մայրս ամբողջ կյանքում ինձ սովորեցրել է, որ պետք է ունենալ սեփական կարծիք և իդեալներ, հավատարիմ մնալ դրանց, իսկ հիմա ինքը չի ուզում հասկանալ ինձ և ստիպում է, որ փոխվեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями: