Չի կարելի ձուն սեղանին կпտրել, չի կարելի նախօրոք նշել ծննդյան օրը ու այլ անիմшստ սնшհավտություններ…

 

Չի կրելի գիշերը նայել հայելու մեջ: Հավատալիքի համաձայն, դա կարող է հոգեկան խանգարման պատճառ դառնալ:Հոգեկան խանգարում ավելի շուտ կարող ես առավոտյան ստանալ, երբ քեզ նոր քնից արթնացած տեսնում ես հայելու մեջ))
Չի կարելի նախօրոք նշել ծննդյան օրը, նաև նախապես շնորհավորել:
Իսկ իմաստը ո՞րն է նախօրոք նշելու կամ շնորհավորելու:
Չի կարելի կատուներին խփել, դա դժբախտություն է բերում:
Իսկ շներին խփել կարելի՞ է. անհեթեթություն:
Չի կարելի կեղտոտ սպասքը թողնել գիշերը, ֆինանսական անհաջողություն կլինի, անկոչ և ոչ ցանկալի հյուրեր կունենաք:
Ո՛չ, ուղղակի առավոտյան սրտխառնոց կունանաք խոհանոցի տեսքից:
Չի կարելի սրբիչով խփել, ֆինանսական կորուստներ կարող են լինել:
Այո՛, սա շատ ճիշտ է, կարող է սրբիչը պատռվել, և ստիպված կլինեք նորը գնել. ահա քեզ ֆինանասական կորուստ:
Չի կարելի ձուն սեղանին կոտրել, ժողովրդական հավատալիքի համաձայն, մարդը կոտրում է իր ճակատագիրը, իր երջանկությունը:
Փաստորեն ճակատագիրն ու երջանկությունը ձվի մեջ է՞ին. Աստված իմ, ես այն կոտրել եմ))
Չի կարելի դատարկ շիշը թողնել սեղանի վրա. աղքատություն է բերում:
Դե դատարկ շիշն ինքնին արդեն աղքատություն է
Չի կարելի պայուսակը սեղանի վրա դնել, ընտանեկան վեճեր կլինեն:
Այո՛, եթե Ձեր ամուսինը էթիկայի հանձնաժողովից է, ապա ձեր տանը շատ մեծ վեճ կծագի. հարցը կարող է անգամ բաժանության հասնել:
Չի կարելի դանակը սեղանին թողնել, ընտանիքում վեճեր կծագեն, սեղանին մոռացված դանակը բացասական էներգիա է տարածում և հիվանություններն ու անհաջողություններն անպակաս կլինեն:
Իսկ ինչու՞ է պետք առհասարակ դանակը սեղանին թողնել, եթե հետին մտքեր չունես
Չի կարելի սեղանը ձեռքով մաքրել, աղքատություն է բերում:
Ձեռքո՞վ. Աստված իմ, երանի սա կարդացած չլինեի:
Չի կարելի բարձի վրա նստել, Ճակատագիրը երես կթեքի:
Բարձի վրա գլուխն են դնում, ոչ թե՝ նստատեղը. իսկ դրանք հաճախ տարբեր բաներ են
Չի կարելի սեղանին նստել, լուրջ հիվանություններ կլինեն, աղքատություն կլինի:
Եթե իհարկե դուք կատու չեք. միայն այս դեպքում վերը նշվածը ձեզ չի սպառնում:
Չի կարելի համբուրել աչքերը, առողջական խնդիրներ կծագեն:
Ըմմմ… միայն աչքե՞րը))
Չի կարելի լուսանկարել քնած մարդկանց:
Դե, ի՞նչ, իսկ դուք ինչ կարծիքի եք այս ամենի մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями: