Ջնջում ենք կնճիռները՝ ընդամենը 1 հավկիթի օգնությամբ

Տարիքային փոփոխությունները գրեթե ոչ մի կնոջ հաճույք չեն պատճառում: Այդ փոփոխությունների արդյունքում առաջին հերթին տուժում է աչքերի շուրջ մաշկը, քանի որ այն բարակ և նուրբ է:

Փորձառու կոսմետոլոգներն առաջարկում են թանկարժեք միջոցները փոխարինել բնական մթերքով, որոնք միևնույն ազդեցությունն ունեն: Հատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել հավկիթին, քանի որ հենց դրա շնորհիվ կարելի է նկատելիորեն թարմացնել և սպիտակեցնել աչքերի շուրջ մաշկը, վերադարձնել երիտասարդ տեսքը և ազատվել կնճիռներից:
Հավկիթով դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է. դեղնուց՝ 2 հատ մեղր՝ 1թ.գ. ձիթայուղ կամ ծիրանի յուղ՝ 1թ.գ.

Դիմակը պատրաստելուց առաջ ցանկալի է սառեցնել դեղնուցները: Հետո միացնել բոլոր բաղադրիչները, լավ հարել: Քսել աչքերի շուրջ մաշկին: Դիմակը թողնել 20-30 րոպե: Լվանալ սառը ջրով:

Այս դիմակը դրական արդյունք է տալիս արդեն առաջին օգտագործումից հետո, սակայն ցանկալի էֆեկտը պահպանելու համար այն անհրաժեշտ է օգտագործել կանոնավոր կերպով:

Понравилась статья? Поделиться с друзьями: