Սա էի՞ք ուզում հարգելի օգտատերեր.Արտավազդ Եղոյան

Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սա էի՞ք ուզում հարգելի օգտատերեր։
Ջնջեցի ,,տղայի նամակը վարչապետին,, նյութը, քանի-որ սկսեցիք կասկածել տղայի գոյությանը։
Սակայն հարցը շատ պարզ էր դրված՝ մեզանից շատերը կողմ են ավանդական հայկական ընտանիքի մոդելին ու վերջ։
Բայց մարդիկ սկսեցին ինձ հարցնել, թէ սա ինչու է այսպես, այն ինչու է այնպես։ Ու ամենա տարօրինակն այն է, որ հարցնում են, թէ նրանք երեխա չունենալով ինչպե՞ս են բազմանում։ Աստված իմ, ի՞նչ իմանամ…
Մի շատ հումորով ընկեր ունեմ, մի անգամ այդ հարց տվողներից մեկին ասեց՝
— Այ ախպերս այդ հարցին պատասխան տալու համար պետք է իրենց տեղը լինեմ, ինչն անհնար է… Ինչ վերաբերվում է վարչապետին, ճիշտն ասած չէի ցանկանա նրա տեղում լինել այս հարցում։ Չափազանց դժվար է որևէ որոշում կայացնել, որ բոլորին դուր գա։ Այո, կա այդպիսի պրոբլեմ ողջ աշխարհում, սակայն կան չէ՞ երկրներ որտեղ դեմ են այս երևույթին։
Ես կոչ չեմ արել մորթել նրանց, սպանել, վերացնել…Պահանջս նրանց ֆոռումների ու պառադներին դեմ լինելն է։ Թող ապրեն, ինչպես շատերը իրենց տեղերում։ Հո չե՞նք ասում մի զբաղվեք դրանով։ Դա իրենց գործն է։ Ոչ ոք չի կարող բռնանալ, թէ քո տանը ինչպես պիտի ապրես։ Այլ բան է, երբ դա հրապարակային է կատարվում։
Կամ էլ դա ի՞նչ մի հպարտանալու բան է… Արեք ինչ ուզում եք, սակայն ի ցույց մի դրեք, վարակելով շատ երիտասարդների, որոնք չհասկանալով վտանգը, ակամա նմանվում են, ընդօրինակում…
Ես չէի ցանկանա, որ իմ հարազատներից մեկը ընդուներ այդ չարիքը…
Մենք փոքրաթիվ լինելով, պիտի հոգանք յուրաքանչյուր մեր հայրենակցի համար…
Բա որ մի քանիսն էլ ակնարկեցին, թէ դեմ եմ գնում վարչապետին։ Տո խելոքներ, ես այս ամենին երկու ձեռքով ու երկու ոտքով կողմ լինողներից մեկն եմ։ Ո՞նց կարելի է այդպես մտածել։
Չնայած կողմ լինելով, խիստ կքննադատեմ բոլոր շեղումները ժողովրդի արդար պահանջներից։
Մնացեք խաղաղությամբ….

Понравилась статья? Поделиться с друзьями: