Սեպտեմբերի մեկին երեխաները կգնա՞ն դպրոց,թե՝ ոչ

Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: ,

Սակայն այս տարի սեպտեմբերի 1-ը կիրակի է՝ ոչ աշխատանքային օր, և հանրության շրջանում հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ օրը երեխաները դպրոց են գնալու:

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 1-ը շաբաթ օր էր, սակայն որպես տոն գնացել էին դպրոց, իսկ դասապրոցեսը սկսվել էր սեպտեմբերի 3-ից: Նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

Հետաքրքիր է՝ այս տարի ևս որպես տոն կգնան դպրոց, թե՞ տոնն ու դասապրոցեսը կհամատեղվի և կտեղափոխվի սեպտեմբերի 2-ին:

Հավելենք, որ ուսումնական տարվա մեկնարկի օրը սահմանվում է «Հանրակրթության մասին օրենքով»: 15-րդ հոդվածի առաջին կետում նշվում է. «Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից»:

Понравилась статья? Поделиться с друзьями: