Սկսեուրս բոլոր հանգստյան օրերին գալիս է մեր տուն և մեզ՝ հատկապես ամուսնուս, հանգիստ չի տալիս

Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ սկեսուրս մեր կյանքը սարսափի է վերածել։ Չնայած, այս ընթացքում ինձ հաջողվել է ցույց տալ, որ ինձ վրա չեն ազդում իր հնարնքերը, իսկ ահա ամուսինս չի կարողանում պատասխանել մորը։

Հանգստյան օրերին նա սիրում է համակարգչային խաղերով զբաղվել, անկեղծ ասած, ինձ դա չի խանգարում։ Ամեն անգամ գալիս է սկեսուրս և դրա պատճառով սկանդալ սարքում, նախատում որդուն՝ համարելով, որ նա առհասարակ չպետք է ժամանակը վատնի խաղերի վրա։

Ամուսնուս գործը շատ ծանր է, շաբաթվա ընթացքում սարսափելի հոգնում է, նույնիսկ խղճում եմ նրան։ Ազատ օրերին փորձում եմ այնպես անել, որ նա լիարժեք հանգստանա, լիցքաթափվի։ Հենց որ նա պառկում է բազմոցին, սկեսուրս կրկին իր թանկարժեք խոսքն է ասում։

Похожее изображение

Տղամարդը չպետք է անգործ պառկի։ Դրա փոխարեն կարելի էր գալ իմ տուն, դարակները ձգել, դուռը ներկել, գորգը տանել լվանալու․․․

Եվ դա այն բանից հետո, երբ ամուսինս ամեն հարցում օգնում է մորը, երբ կա անհրաժեշտություն, աշխատանքից հետո գնում է նրա տուն և լուծում բոլոր հարցերը։

Похожее изображение

Չեմ հասկանում, թե նա ինչու է թունավորում հարազատ որդու կյանքը։

Իսկ հետո էլ նեղանում է, երբ իրեն մի քիչ կոպտում ենք։ Մի՞թե նա իսկապես չի գիտակցում, թե ինչ է անում։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: