Սուրճը մաքրում է դեմքն ավելի լավ, քան կոսմետոլոգները․ գիտնականներ

Չինաստանի Ցինդաո համալսարանի գիտնականները պարզել են, որ դեղորայքային բուժմանը և սննդակարգի կարգավորմանը կարող է փոխարինել մեկ պարզ բան։ Բնական մթերքների հատկությունների ուսումնասիրության շրջանակներում գիտնականները հանգել են այն մտքին, որ ամենասովորական բնական սուրճը կարող է հակաբորբոքային ազդեցություն ունենալ մարդու վերնամաշկի վրա՝ գրում է Medical Express-ը։

Հազարավոր կանանց հիվանդությունների պատմությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սուրճի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է այնպիսի հիվանդությունների արտաքին դրսևորումները, ինչպիսիք են ռոզացեան՝ դեմքի մաշկի քրոնիկական կրկնվող հիվանդություն, որի դեպքում վերնամաշկը վնասվում է, իսկ դեմքի մաշկի փոքր և մակերեսային անոթները ընդարձակվում և կարմում են:

Գիտնականները պարզել են, որ օրվա ընթացքում 3-4 բաժին սուրճը կարող է նվազեցնել մաշկի բորբոքումը և գործել որպես խորը ազդեցության հակաբորբոքային կրեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями: