Վաղ տարիքում ես ու քույրս մնացինք առանց հայրիկի․․․ Մայրս մեզ միայնակ է մեծացրել․․․

Հայրս հեռացավ կյանքից, երբ դեռ փոքր երեխա էի․․․ Մայրս ստիպված եղավ իմ ու քրոջս համար պատասխանատվությունը վերցնել իր ուսերին։ Միակ մեր մտերիմ հարազատը հայրիկիս կողմից տատիկն էր, բայց մայրս երբեք սկեսուրից օգնություն չէր խնդրում։ Բացի հիմնական աշխատանքից նա կատարում էր ցանկացած գործ, միայն թե կարողանա վճարել մեր տան վարձը, մեր ուսման ու սնունդի համար։

Հիշում եմ, երբ 17 տարեկան էի, ընդունվեցի գործի որպես բանվոր՝ տան մոտակայքում գտնվող խանութում։ Իմ ամբողջ աշխատած գումարը հավաքում էի, որ կարողանամ գնել համակարգիչ, որի մասին այնքան էի երազում։

Բայց մի օր սովորականից շուտ եկա տուն ու պատահաբար լսեցի, որ մայրս զանգել է մեր տատիկին։ Նա գումար էր խնդրում իր վիրահատության համար․․․ Իսկ ես անգամ չգիտեի, որ մայրիկս առողջական խնդիրներ ունի․․․ Մայրս ասաց, որ բացի վիրահատության գումարից, նաև տան վարձն էլ չի կարողացել հավաքել, քանի մեջքի ցավի պատճառով աշխատանքից բացակայել է։

Ես առանց երկար մտածելու իմ ամբողջ հավաքած գումարը դրեցի մորս դրամապանակի մեջ։ Հետո երբ նա երեկոյան հայտնաբերեց գումարը, զանգեց տատիկիս ու ասաց, որ էլ պետք չէ։ Ես ինձ այնքան լավ էի զգում, որ կարողացել եմ օգնել իմ ամենամտերիմ մարդուն, ով իր կյանքն ու առողջությունը չի խնայել հանուն երեխաների։

Сын подслушал разговор мамы, когда она просила деньги у свекрови. Но потом произошло это!

Այդ օրվանից անցել է 4 տարի, իսկ ես առաջվա պես պատրաստ եմ օգնել մորս՝ առանց մի վայրկյան հապաղելու։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: