Շատերն են բախվում տհաճ երևույթի հետ, երբ լվացքի մեքենայից վատ հոտ է գալիս։ Դա նշանակում է, որ թմբուկի մեջ կան բակտերիաներ ու կրային նստվածք։
Խնդրի չեզոքացումը հետաձգել չի կարելի, քանի որ ժամանակի հետ այն միայն կբարդանա։ Կա պարզ ու անվտանգ ժողովրդական միջոց, որը կօգնի մաքրել լվացքի մեքենայի ներսը և վերացնել տհաճ հոտը։
Անհրաժեշտ է սոդա, միայն թե համոզվեք, որ այն ժամկետանց չէ, այլապես լավ արդյունքի չեք հասնի։
Սկզբում մշակեք լվավքի փոշու և կոնդիցիոների կոնտեյներները․ մաքրեք դրանք սոդայով՝ ատամի խոզանակի օգնությամբ։
1 տուփ սոդա լցրեք լվացքի փոշու համար նախատեսված հատվածում, ցանկության դեպքում ավելացրեք սիրելի եթերայուղի մի քանի կաթիլ։ Միացրեք դատարկ լվացքի մեքենան՝ 60 կամ 90 ջերմաստիճանի ջրով (որքան տաք լինի ջուրը, այդքան լավ) ամենաերկար ռեժիմը։
Կատարեք պրոցեդուրան ամսական 1 անգամ։ Վերջում որոշ ժամանակով բաց թողեք դռնակը, որ բորբոսն ու բակտերիաները չվերադառնան։
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը