Տարիներ առաջ հանրային պաշտպան էի… Պիտի ներկայացնեի 8-ամյա դստերը ծեծի ենթարկած մի կնոջ…

Դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ: Աշխատում էի որպես հանրային պաշտպան: Այնպես ստացվեց, որ պիտի նեկայացնեի մի սարսափելի կնոջ շահեր. նա ուներ մեղմ ասած «վնասակար սովորություն», որի ազդեցության ներքո ծեծի էր ենթարկել 8-ամյա դստերը: Իսկ երեխան ընդամենը փչացրել էր մոր ծխախոտը, ու դրա համար պատժվել էր…

Կնոջը մեղադրանք ներկայացվեց անօրինական նյութեր պահելու, օգտագործելու, նաև երեխայի հանդեպ դաժան վերաբերմունք դրևորելու համար: Արդյունքում դատարանը  նրան 3 տարով ազատազրկելու որոշում կայացրեց: 

Բնականաբար, հաճախորդուհիս չէր ուզում կալանավորվել միայն նրա համար, որ «վատ արարքի համար մի երկու հատ խփել է երեխային»: Ես նրան ասացի, որ դա ամենամեղմ որոշումն էր, որը կարող էր կայացնել դատավորը: Բայց նա համառում էր: Այդ կնոջը չէր հետաքրքրում, որ հնարավոր էր ավելի լուրջ պատիժ, քանի որ կային նրա գործած արարքների մասին վկայող բոլոր ապացույցները:

Ի վերջո ինձ լավ անիծելուց հետո նա բողոքարկեց դատարնի որոշումը, վճարովի փաստաբան գտավ: Ես չգիտեմ, թե նա ինչպես էր վճարել փաստաբանին, ում ծառայությունները բավականին թանկ են (թեպետ ենթադրում եմ՝ թե ինչպես): 

В Омской области мать избила маленькую дочь на глазах у прохожих - Происшествия

Կարճ ասած, սկզբում փաստաբանը խոստացել էր այդ կնոջը օգնել, սակայն մանրակրկիտ ծանոթանալով գործին՝ այնպես էր արել, որ կնոջը դատապարտեն 8 տարվա ազատազրկման: Իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր: Նա արժանի էր դրան:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: