Տղամարդը իմաստունից խորհուրդ խնդրեց․․․ Այն, ինչ նա ասաց, կարող է փոխել ձեր կյանքը․․․

Մի տղամարդ գալիս է իմաստունի մոտ ու հարցնում, թե ինչպես է նրան հաջողվում այդքան հանգիստ ու սիրալիր մնալ։

Դու այքնան իմաստուն ես։ Միշտ բարձր տրամադրությամբ ես, երբեք քեզ չեմ տեսնում չարացած կամ բարկացած։ Օգնիր՝ ես էլ դառնամ այդպիսին։

Իմաստունը համաձայնվում է և խնդրում տղամարդուն թափանցիկ տոպրակ ու կարտոֆիլ բերել։

Եթե որևէ մեկի վրա բարկանաս, նեղանաս նրանից, -ասում է ուսուցիչը, —  մի կարտոֆիլ վերցրու ու վրան գրիր այն մարդու անունը, ում հետ կոնֆլիկտ է եղել։ Կարտոֆիլը դիր տոպրակի մեջ։

Ու վերջ՞, — զարմացած հարցնում է տղամարդը։

Ոչ, — պատասխանում է ծերունին, — դու այդ տոպրակը պիտի միշտ քեզ մոտ պահես, ուր գնաս, ամենուր տար հետդ՝ ձեռքով բռնած։ Չմոռանաս, հենց որ որևէ մեկից նեղանաս, կավելացնես կարտոֆիլ։

Տղամարդոը համաձայնվում է։ Բայց որոշ ժամանակ անց, երբ տոպրակի մեջ այլևս տեղ չի մնում, այն ծանրանում է, սկսում է տհաճ հոտ արձակել, տղամարդը վերադառնում է իմաստունի մոտ։

Այլևս անհնար է տոպրակը մոտս պահելը։ Այն ծանր է, իսկ զզվելի նեխած հոտին էլ չեմ դիմանում։ Մի ուրիշ բան առաջարկիր։

Мешок с Картошкой - Жизнь со Смыслом

Սակայն իմաստունը պատասխանում է․

Նույնն էլ տեղի է ունենում մեր հոգիներում, պարզապես մենք դա ուշ ենք նկատում։ Արարքները վերածվում են սովորության, սովորությունները՝ բնավորության, որոնք էլ դառնում են չար արատների պատճառ։ Ես քեզ հնարավորություն տվեցի, որ դու դա ինքդ կողքից տեսնես։ Ամեն անգամ, երբ որոշես նեղանալ կամ նեղացնել որևէ մեկին, մտածիր, արդյո՞ք քեզ պետք է այդ կեղտոտ ծանր բեռը թե ոչ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: