Տղամարդը իր տնից թունել է փորել դեպի սիրուհու ննջարանը

Մեքսիկայում ամուսնացած տղամարդը իր տնից թունել է փորել դեպի իր սիրուհու ննջարանը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ալբերտո անունով տղամարդը աշխատել է որպես որմնադիր և կիրառել է իր գիտելիքները գործնականում:

Նա Վիլյա դել Պրադո մունիցիպալիտետում թունել է փորել դեպի իր սիրելիի՝ Պամելայի ննջարանը, սակայն արդյունքում անսպասելիորեն բռնվել է նրա ամուսնու կողմից:

Որմնադիրը այցելում էր սիրուհուն գիշերը, երբ նրա ամուսին Ջորջը գնում էր աշխատանքի գիշերային հերթափոխով, իսկ կինը նետվում էր ննջարան: Շուտով Ջորջը ինչ-որ կերպ իմանում է, որ կինն իրեն դավաճանում է:

Նա սկսում է տունը խուզարկել և բազմոցի տակ հայտնաբերում է թաքնված Ալբերտոյին: Այնտեղ էլ հենց գտնում է թունելի մուտքը, որով անցնում է մինչև վերջ և հասնում իր կնոջ սիրեկանի տունը:

Որմնադիրը խնդրում է Ջորջին չպատմել իր կնոջը դավաճանության մասին, սակայն կատաղած տղամարդը չի լսում նրան, և ծեծկռտուք է սկսվում: Տղամարդկանց ստիպված բաժանում են ոստիկանների օգնությամբ:

Աղբյուր՝ 1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями: