Տղամարդն ասաց, որ իր կինը չի աշխատում, տնային տնտեսուհի է․․․ Մի քանի րոպե անց նա զղջաց իր խոսքերի համար

Մի տղամարդ զրուցում էր հոգեբանի հետ։

-Որտե՞ղ եք աշխատում։

-Ես բանկում հաշվապահ եմ։

-Իսկ ձեր կինը՞։

-Կինս չի աշխատում, տնային տնտեսուհի է։

-Իսկ քանիսի՞ն է արթնանում ձեր կինը, որ նախաճաշ պատրաստի։

-Որքան գիտեմ, մոտ 5-ին, դեռ քնած եմ լինում։ Բայց մինչ նախաճաշին անցնելը տունը կարգի է բերում։

-Իսկ երեխաներին ո՞վ է տանում դպրոց։

-Բնականաբր կինս, նա չի աշխատում։

-Իսկ երեխաներին դպրոց տանելուց հետո ի՞նչ է անում։

-Գնում է շուկա, մթերք բերում տուն, ճաշ ու ընթրիք է պատրաստում, լվացքով զբաղվում։ Դե նա չի աշխատում, նման բաների համար ժամանակ ունի։

-Իսկ դուք երեկոյան տուն գալով՝ ինչո՞վ եք զբաղվում։

-Ես հանգստանում եմ, քանի որ շատ եմ հոգնում աշխատավայրում։

-Իսկ ձեր կինն ի՞նչ է անում այդ ժամերին։

-Երեխաների հետ դաս է անում, նրանց է լողացնում, բոլորիս համար առավոտվա հագուստ է արդուկում, ափսեներն է լվանում, հետո երեխաներին տանում է քնելու։ Նա չի աշխատում, կարող է անել այդ ամենը։

Այսինքն ձեր կնոջ առոօրյան սկսվում է առավոտյան 5-ին, նա բոլորից ուշ է պառկում քնելու, բայց դա կոչվում է ՉԻ ԱՇԽԱՏՈՒ՞Մ։

5 проблем домохозяек, или должна ли работать женщина

Ցավոք, մեր հասարակության մեջ ընդունված է համարել, որ տնային տնտեսուհու գործն աննշան է։ Սակայն եթե այս հարցում նույնիսկ դիպլոմ պետք չէ, միևնույնն է, կանայք չափազանց կարևոր դեր են ստանձնում՝ դառնալով տնային տնտեսուհի։ ՍԱ ՊԻՏԻ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՀԻՇԵՑՈՒՄ ԼԻՆԻ։ Երբ որևէ մեկը ձեր ներկայությամբ ասի, որ իր կինը չի աշխատում, մեկ-երկու բառով հուշեք նրան, որ իրականում կինն աշխատում է ու բոլորից շատ, ընդ որում չի վարձատրվում, և աշխատանքն էլ չի գնահատվում ըստ արժանվույն։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: