Քույրս չգիտես ինչու որոշել է, որ մեր տունը պիտի տամ իրեն… Թե ինքը, թե ամուսինը ձրիակեր են…

Ես ամուսնացած եմ արդեն 15 տարի, ունենք երկու երեխա՝ աղջիկ և տղա: Եվ ես, և կինս աշխատասեր ենք: Ես որքան հիշում եմ ինձ, միշտ աշխատել եմ, կինս գործի դուրս չի եկել միայն այն ժամանակ, երբ մեր երեխաները շատ փոքր էին: Երկուսս էլ ձգտել ենք քրտնաջան աշխատել, ու դրա շնորհիվ կարողացել ենք ձեռքբերել մեր սեփական բնակարանը: Թեպետ հիփոթեքով էինք վերցրել, բայց կարողացանք ժամկետից շուտ մարել վարկը ու այժմ հանգիստ ապրում ենք:

Снять комнату на Черноморском бульваре в Москве — 98 объявлений по аренде комнат на длительный срок на МирКвартир

Ցավոք, անցյալ տարի մեկը մյուսի հետևից կյանքից հեռացան կնոջս ծնողները: Ու քանի որ կինս նրանց միակ զավակն էր, ծնողների 3-սենյականոց բնակարանը մնաց հենց նրան:

Մի քանի ամիս առաջ ձևակերպեցինք տունը կնոջս անունով ու սկսեցինք մտածել, թե ինչ անել դրա հետ: Ամենահարմար տարբերակը վերանորոգելն ու վարձով տալն էր, վաճառելու մտադրություն չունենք, քանի որ որդի ենք մեծացնում: Հետո նա էլ կամուսնանա ու առանձին կապրի, թող մեր պես ստիպված չլինի սկզբում վարձով տուն փնտրել, հետո հիփոթեքի համար վճարել:

Բայց հենց ավարտեցինք թղթաբանությունը, հայտնվեց փոքր քույրս: Նա մանկուց ծույլիկի մեկն է եղել, ու ամուսինն էլ է իր նման: Արդեն տաս տարուց ավել ապրում են վարձով, մի քանի ամիսը մեկ տուն են փոխում, քանի որ մի տեղ վարձը չեն տալիս, մի տեղ կոմունալները չեն վճարում: Աշխատել չեն սիրում, վարկեր նույնպես:

Անգամ մեր ծնողների հողամասը մշակել չեն ուզում: Իսկ մենք գրեթե բոլոր հանգստյան օրերն այնտեղ ենք անցկացնում, հող մշակում, միրգ ու բանջարեղեն ցանում… Քույրս միայն պարբերաբար մեզանից խնդրում է հողամասից ստացած բերքից, մենք էլ նրանց խղճալով՝ տալիս ենք:

Բայց այս անգամ նրանք անցան բոլոր սահմանները. եկել պահանջում էին, որ թույլ տանք իրենց ապրել կնոջս ծնողների տանը:

Комната – купить, чтобы сдавать, или Как вложить деньги под 12% годовых - Рынок жилья - газета BN.ru

Համ տանը տիրություն կանենք, համ էլ վարձ չենք տա:

Բնականաբար մենք մերժեցինք՝ ասելով, որ արդեն պլաններ ունենք տան հետ կապված: Մեր մասին բավականին հետաքրքիր խոսքեր լսեցինք ու հետո միայն հրաժեշտ տվեցինք մեր ձրիակեր ու ծույլ բարեկամներին:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: